Մեկնաբանություն

03.11.2015 15:24


Հայկական տարբերակ

Հայկական տարբերակ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսում է ինչ–որ տնտեսական աճերից, բայց, միևնույն ժամանակ, բյուջետային մուտքերը չեն հավաքվում, քանզի տնտեսության վիճակը շարունակում է մնալ կայուն վատ։

Սրան զուգահեռ՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարում է, որ 2016–ին մեր երկրի պարտքը կհասնի ՀՆԱ–ի կեսին ու կկազմի 5,5 միլիարդ դոլար։ Սա այն գինն է, որը ՀՀ քաղաքացիները վճարում են ու վճարելու են Սերժ Սարգսյանի իշխանության համար։

Տարին կես միլիարդ դոլար. ահա՛ «նախաձեռնողականության» հաշիվ–ֆակտուրան։

Արտաքին պարտքն աճում է, արտագաղթը՝ շարունակվում, տնտեսությունը շարունակում է հետ գլորվել, ներդրումները կրճատվում են, կապիտալը փախչում է, և այս պայմաններում մեզանում ոչ թե իշխանափոխություն է կատարվում, այլ այս ամենի «հերոսները» վերարտադրվելու հայտ են ներկայացնում։ Մտածելու բան է։

Սահմանադրական փոփոխությունները, հետևաբար, հայկական տարբերակ են. ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում ամբողջությամբ տապալված իշխանությունը, հեռանալու փոխարեն, ցմահ մնալու գործընթաց է նախաձեռնում։ Ու մեր հանրությունը հանդուրժում է սա։ Եվ ինչպե՞ս կարող է չհանդուրժել, եթե իր քաղաքական վերնախավի իշխանական հատվածի 99 տոկոսը թալանչիների, գողերի ու ավազակների հավաքածու է, իսկ ընդդիմադիր հատվածի 99 տոկոսը կա՛մ քաղաքական պուտանկա է, կա՛մ քաղաքականապես ապուշ, կամ էլ պատմական պատահականությամբ քաղաքականության մեջ հայտնված «սիրամարգ»։

Մտածելու բան է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը