Քաղաքական

03.11.2015 16:52


Դավիթ Հարությունյան. «Երբ շերիֆը հանդես է գալիս իր շորերով, նշանակում է, որ նա վարչական ռեսուրս է օգտագործում»

Դավիթ Հարությունյան. «Երբ շերիֆը հանդես է գալիս իր շորերով, նշանակում է, որ նա վարչական ռեսուրս է օգտագործում»

Ըստ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «Այո»-ի շտաբի ղեկավարի պաշտոնում լինելը չի նշանակում վարչական ռեսուրսների կիրառում:

«Հենց որ դուք լսեք որևէ մի տեղից, որ վարչապետը հրահանգել է, կարող եք դրա մասին բարձրաձայնել: Մարդիկ վախեցած չեն, մարդիկ հանգիստ կարողանում են իրենց տեսակետներն արտահայտել. հավատացեք, որ այդ ժամանակներն անցել են երկրում, երբ մարդը վախենում է արտահայտել իր կարծիքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանը համաձայն չէ նաև այն դիտարկման հետ, որ երբ վարչապետն ի պաշտոնե հայտարարություն է անում որպես շտաբի պետի ղեկավար, չի դադարում լինել վարչապետ.

«Եթե Հովիկ Աբրահամյանը հայտարարություն անի ու ասի՝ ես՝ որպես վարչապետ, հորդորում եմ ձեզ գնալ ու «այո» ասել, ճիշտ կլինեք այն հարցում, որ նա օգտագործում է իր պաշտոնը, բայց եթե չլսեք դա ու լսեք՝ ես՝ որպես «այո»-ի շտաբի ղեկավար, դա չի նշանակում խախտում»,-ասաց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը որպես օրինակ մատնանշեց ԱՄՆ-ի փորձը, որտեղ եթե քաղաքական պայքարում շերիֆը հանդես է գալիս իր շորերով, համարվում է, որ նա վարչական ռեսուրս է օգտագործում, եթե շերիֆը հանում է շորերը ու չի ասում՝ ես շերիֆ եմ, համարվում է, որ դա վարչական ռեսուրս չէ:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը