Ա. Մանուչարյան. «...միացվեց երկրի ինքնաոչնչացման ծրագիրը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանը հայտարարել է, թե 2003-2005թթ. տեղի է ունեցել հակահեղափոխություն, որը աստիճանաբար ոչնչացրել է 1988թ. հեղափոխության դրական երանգը։
-2003-2005թթ. կատարվեց այն, ինչ բերել է այսօրվա կյանքին՝ այս վիճակին՝ չնայած դրա նախադրյալները ստեղծվում էին նաև նախկինում, բայց էական փոփոխությունը եղավ այդ ժամանակ։ Սա օլիգարխիկ հակահեղափոխություն էր։ Ըստ էության, դրանով միացվեց երկրի ինքնաոչնչացման ծրագիրը։ Սա չի նշանակում, թե մարդիկ, որ այդ ուղղությամբ գնացել էին և որոնց միջոցով հիմնականում հաստատվել էր այդ համակարգը, չարիք էին և հատուկ նստել մտածել էին, թե երկիրն ինչպես ոչնչացնեն։ Ո՛չ, կյանքի զարգացումն էր բերել այդ դիրքորոշման,-ասել է նա։
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ երկրի ողջ տնտեսությունն այդ ժամանակ բաժանվեց մի քանի տնտեսվարող սուբյեկտների միջև, և բիզնես-կլանը նույնացավ իշխանությունների հետ, որը անթույլատրելի է։
-Տնտեսական էլիտան պետական համակարգից պետք է դուրս մնա, բայց ապահովված լինի նրա գործունեությունը, և գերշահույթները պետության հաշվին պետք է արգելվեն բոլորի համար։ Այս իմաստով այսօր ավելի շատ անելիք ունի քաղաքացիական համակարգը' երկիրը, ժողովուրդն ու մտավորականությունը, քան քաղաքական ուժերը, որոնք իրենց վիճակում ու առճակատման մեջ ուղղակի կարծրացել են և ավելի շատ ձգտում են դեպի հեղափոխական փոփոխություններ,-հավելել է նա:

7or.am