Իշխանության լեզուն և ծուռ հայելիների թագավորությունը
Հայաստանյան իշխանությունների լեզուն ճկուն չէ, բայց բարբարոս է։ Այն կեղծ է, «մուտիլովկայական», հակահասարակական ու հակապետական։
Լեզուն այդ ունի ձև, բայց չունի բովանդակություն։ Բուն բովանդակությունը հետին մտքերի մեջ է։
Իշխանական լեզվի պարտադիր բաղադրիչը դեմագոգիան է։
Իշխանությունը ստում է։ Ստում է՝ առանց ամաչելու։
Իշխանությունը ստում է անգամ այն դեպքում, երբ արտաքուստ ճիշտ բան է ասում։
Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իշխանական մի քանի ձևակերպումների վերծանումները։
1.Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն կտան հեռու պահել պետությունը ցնցումներից։
Այս ձևակերպման հեղինակները պնդում են, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ներպետական ցնցումների պատճառ են դարձել նախագահական ընտրությունները։ Հետևաբար, պնդում են «մարդակենտրոնները», եթե նախագահի ընտրովիության դրույթը վերացվի, ու մենք անցնենք խորհրդարանական կառավարման համակարգին, ապա հնարավոր կլինի հեռու պահել պետությունը ցնցումներից։
Թվում է, թե վատ նպատակ չէ, և «գյոզալական» ծրագիր են առաջարկում, բայց իրականությունն այն է, որ նախագահական ընտրություններից հետո ոչ թե պետությունն է ցնցվել, այլ իշխանական բուրգը, իսկ դրանք տարբեր բաներ են։ Սրանք իշխանությունն ու սեփական վախերը նույնացնում են պետության հետ և այդ իսկ պատճառով էլ ներիշխանական ցնցումները պրոյեկտում են պետության վրա։
Կուսակցական համակարգի և քաղաքացիական հասարակության չկայացածության, ինչպես նաև իշխանության ու բիզնեսի սերտաճածության բարձր մակարդակի դեպքում մեր հանրությունը միայն նախագահական ընտրությունների միջոցով է կարողանում մասնակից դառնալ քաղաքական գործընթացներին։
Հանրային մասնակցության գործոնը նշանակում է, որ պետությունը դեռ չի մահացել, որ հանրային օրգանիզմը (նույնն է թե՝ պետությունը) դեռ դիմադրողականության որոշակի պաշար ունի, և որ իշխանությունները եթե անգամ չեն փոխվում, ապա ստիպված են հաշվի նստել հանրային տեսակետի հետ։
Եվ այսպես, ընտրովի նախագահի ինստիտուտի վերացումը, այն է՝ հանրությանը քաղաքականությունից դուրս թողնելը, միջնաժամկետում և երկարաժամկետում ցնցումների է տանելու պետությանը՝ կարճաժամկետում իշխանական բուրգի համար կայունություն ապահովելով։ Օրվա կուրսով ապրող այս իշխանությունների համար կարևորը կարճաժամկետն է։
2.Նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա անցնցում իշխանափոխություն իրականացնել։
Այս ձևակերպման մեջ կան և՛բլեֆ, և՛ճշմարտություն։
Բլեֆն այն է, որ հանրությանը զրկելով քաղաքական գործընթացներին մասնակցելու իրական հնարավորությունից՝ իրականում զրկում ես ՀՀ քաղաքացիներին անցնցում իշխանափոխություն անելու տարբերակից ու թողնում միայն հեղափոխականը։
Եվ ընդհանրապես, փողի և տարատեսակ լծակների մեկ կենտրոնի առկայության դեպքում հնարավոր չէ անցնցում իշխանափոխություն։ Իշխանափոխությունն այդ դեպքում լինում է բացառապես ցնցումներով, շատ դեպքերում՝ նաև արտաքին միջամտությամբ (օրինակները շատ են՝ Ուկրաինա, Եգիպտոս, Սիրիա, Լիբիա, Թունիս, Ղրղզստան, Իրաք և այլն)։
Շատ տիպական օրինակ է նաև ԽՍՀՄ-ը։ Այդ երկրի ղեկավարությունն այնքան էր «խորհրդարանական կայուն մեծամասնության» միջոցով փակվել և օտարվել հանրությունից, որ վերջում իշխանափոխությունը զուգորդվեց պետության փլուզմամբ։
«Բազառային» և «հաճախորդային» խորհրդարանական համակարգը, որն այժմ մեզ առաջարկվում է, և որն ուզում են անցկացնել, իր հիմքում խոր անկայունության կոդ ունի և յուրօրինակ ական է ՀՀ-ի տակ։
Ինչ վերաբերում է ճշմարտությանը, ավելի շուտ՝ կիսաճշմարտությանը, ապա «անցնցում իշխանափոխության» թեզի բուն իմաստը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն իրականում ցանկանում են գործող իշխանական համակարգի ապամոնտաժում, այն է՝ իշխանափոխություն, բայց նպատակն այն չէ, ինչ հրամցվում է հանրությանը (տնտեսության մեջ առկա գերկենտրոնացման միտումները և քաղաքական դաշտի հետևողական անապատացումն ապացուցում են ասվածը)։
Բանն այն է, որ խնդիր է դրված ոչ թե բացել կլանաօլիգարխիկ համակարգն ու ստեղծել բազմակենտրոն ու մրցակցային տնտեսաքաղաքական համակարգ (ինչպես որ հայտարարվում է), այլ ներիշխանական բազմակենտրոնությունն անգամ վերացնել և ձևավորել մեկ կենտրոն, որի գլխին իրենք են, իսկ ենթակաները՝ Էդուարդ Շարմազանովի կամ Արմեն Աշոտյանի պես «իշխանական» և Արամ Զավենի Սարգսյանի, Դավիթ Շահնազարյանի կամ Ալեքսանդր Արզումանյանի պես «ընդդիմադիր» գործիչները։ Ինքնին հասկանալի է, որ իշխանությունը և ընդդիմությունն այս դեպքում դառնում են պայմանական միավորներ՝ պայմանական կույսերի պես։
Ավելի պարզ լեզվով ասած՝ տնաբույծ նեոբոլշևիկները ցանկանում են իշխանափոխություն անել իշխանության ներսում՝ անունը դնելով «հակաօլիգարխիկ» պայքար, բայց իրականում ստեղծելով գերօլիգարխիկ համակարգ՝ «գենսեկի» գլխավորությամբ։ Բնական է, որ այդ դեպքում պետք է տեղի ունենա սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով (ՀՆԱ անկում, աղքատության աճ, ներդրումների կրճատում, արտագաղթ և այլն)։
3.Նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա ձևավորել ինստիտուցիոնալ իշխանություն և ինստիտուցիոնալ ընդդիմություն։
Այս թեզը որոշակի առումով «բացեցինք» վերևում, բայց քանի որ այն իշխանությունների սիրածներից է և առանձին շեշտադրմամբ է ներկայացվում, ուստի կարճ բացենք փակագծերը։
«Ինստիտուցիոնալիզմը» իրականում նշանակում է հետևյալը՝ նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա ձևավորել միահեծան և «խորհրդարանական կայուն «ավանակների»» վրա հիմնված իշխանություն, ինչպես նաև՝ «խորհրդարանական անկայուն «ընդդիմադիր» պուտանկեքի» անխախտ միասնություն։
. . .
Ահա սրանք են իշխանական «ճարտար» լեզվի իրական մեկնաբանությունները։
Ուզում են ծուռ հայելիների թագավորություն ստեղծել, բայց դե, խիարը թարս բուսնելու «նագլի» հատկություն ունի։

Կարեն Հակոբջանյան