Լրահոս

30.09.2010 16:59


ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան

Սեպտեմբերի 29-ին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր Բուքիքիոյի ներկայությամբ ստորագրել է « Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան:

Կոնվենցիան, որը բացվել է ստորագրման համար 2007թ. հոկտեմբերի 25-ին եւ ուժի մեջ է մտել 2010 թ. հուլիսի 7-ին, հանդիսանում է երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարում ԵԽ կարեւոր իրավական գործիքներից մեկը: Հայաստանը 8-րդ երկիրն է, որ ստորագրել է այս կոնվենցիան:

Նոյեմբերի 29-ին Հռոմում կմեկնարկի «Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքար» ԵԽ քարոզարշավը:

Այս խորագրի վերջին նյութերը