Հունաստանում ՀՀ դեսպանատանը կայացել է Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի արտահերթ ժողովը
Սեպտեմբերի 29-ին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է Հունա-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի արտահերթ ժողովը, որը գումարվել էր երկարատեւ ընդմիջումից հետո:
Ելույթներ են ունեցել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի երկարամյա նախագահ Խորեն Դանիելյանը, փոխնախագահ Պետրոս Կուրունլյանը, որոնք իրենց խոսքում կարեւորել են պալատի վերագործարկման անհրաժեշտությունը' ի շահ հայ-հունական առեւտրատնտեսական, գործարար կապերի զարգացման եւ ամրապնդման:
Ժողովի մասնակիցներն ընտրել են պալատի նոր վարչության անդամներին: Նորընտիր վարչությունը ժողովի ավարտից հետո գումարել է իր անդրանիկ նիստը' պալատի նոր նախագահ ընտրելով Պետրոս Կուրունլյանին: