ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին ԼՂՀ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ՄիացյալՆահանգների Կոնգրեսում հյուրընկալվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի կողմից: Կոմիտեի նախագահ Բերմանը գոհունակություն հայտնեց ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ իր առաջին հանդիպման առթիվ և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս ուշադրության կենտրոնում պահել Արցախին վերաբերվող խնդիրները' նպատակ ունենալով շարունակել ԱՄՆ կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված քաղաքականությունը:
Հաջորդ օրը' սեպտեմբերի 29 -ին, ԼՂՀ պատվիրակության հանդիպումներն ԱՄՆ Կոնգրեսում շարունակվել են: Կոնգրեսականներ Ջեկի Սպիերի և Ստիվեն Ռոթմանի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի և հնարավոր զարգացումների, ԱՄՆ կողմից Արցախին հատկացվող օժանդակության, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր: