Լրահոս

30.09.2010 17:18


Տիգրան Խզմալյան. «Այս վաճառականներից այդպիսի բան սպասել չի կարելի»

Տիգրան Խզմալյան. «Այս վաճառականներից այդպիսի բան սպասել չի կարելի»

-Հայոց պետականության համար մեծագույն վտանգը Հայաստանում իշխող քաղաքական ռեժիմն է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։

Անդրադառնալով Հայաստանում առկա մեծ արտագաղթին, նա ասել է, թե ՀՀ-ն վերջին անգամ նման վտանգի առջև կանգնած է եղել 1918թ.:

-Աշխարհում որևէ երկրի իշխանությունները, որի քաղաքացիների 1/3-ը երկու տասնամյակի ընթացքում արդեն լքել է երկիրը, իսկ մնացած 40%-ը միջազգային հարցումների համաձայն պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում լքել երկիրը, նման երկրի իշխանավորները, եթե ազնիվ մարդիկ լինեին, պետք է հետևեին սամուրայական սկզբունքին և ինքնասպանություն գործեին,-ասել է Տ. Խզմալյանը՝ ավելացնելով,-բայց քանի որ այս վաճառականներից այդպիսի բան սպասել չի կարելի, ուստի մենք էլ չենք սպասում և հասարակությանն առաջարկում ենք ինքնապաշտպանության շարժմանը միանալ։

Նույն ասուլիսին մասնակից Ալեք Ենիգոմշյանն  էլ հայտարարել է, թե գնալով՝ ճգնաժամից գահավիժման փուլին անցնում ենք.

-Այս իրավիճակի պատճառը այս համակարգն է, որովհետև այն ծառայում է մի խումբ մարդկանց՝ վերնախավի շահերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը