ՀՀ ՀԾԿՀ պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ
Սույն թվականի հոկտեմբերի 1-3-ը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Լեռնային Ղարաբաղի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի համագործակցության շրջանակում, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Այցելության ընթացքում նախատեսվում է երկու կարգավորող մարմինների միջև կնքել համագործակցության համաձայնագիր և հաստատել 2011 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները կներկայացնեն 13 տարվա կարգավորման փորձը, կարգավորող մարմնի հիմնական գործառույթները և իրավասությունները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով