Հարուցվել է քրեական գործ` միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
ՀՀ ոստիկանության' Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' «Ողջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Ողջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Աբրահամյանը 2006-2008թթ. ընթացքում պայմանագրեր է կնքել մի շարք քաղաքացիների հետ, ովքեր պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն կատարել, սակայն ստացել են աշխատավարձեր: Այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 1 142 848 դրամի վնաս:
Մասնավորապես' 2006թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2008թ. նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածի համար դպրոցի տնօրեն Գ. Աբրահամյանը պայմանագիր է կնքել Ամասիա գյուղի բնակչուհի Լ. Հովակյանի հետ' դպրոցում բակապահ աշխատելու համար: Սակայն վերջինս պայմանագրով նախատեսված աշխատանքը չի կատարել, բայց 2006թ. հոկտեմբեր ամսին նրան վճարվել է 146 720 դրամ աշխատավարձ:
2007թ. սեպտեմբերի 2-ին Գ. Աբրահամյանը պայմանագիր է կնքել Ողջի գյուղի բնակչուհի Ս. Մարտիրոսյանի հետ' դպրոցում որպես ծառայական շինությունների հավաքարար աշխատելու համար: Սակայն պայմանագրով նախատեսված աշխատանքը վերջինս չի կատարել, բայց սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսների համար ստացել է 126 878 դրամ աշխատավարձ:
Բացի այդ' 2008թ. հունվարի 3-ին նա պայմանագիր է կնքել նաեւ քրոջ ամուսնու' Գյումրի քաղաքի բնակիչ Ռ. Պողոսյանի հետ' դպրոցում որպես պահակ աշխատելու համար: Ռ. Պողոսյանը չի կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքները, սակայն 2007թ. 12 ամիսների համար նրան վճարվել է աշխատավարձ' 447 107 դրամի չափով:
2008թ. հունվարի 10-ին պայմանագիր կնքել նաեւ քրոջ' Գյումրի քաղաքի բնակչուհի Թ. Պողոսյանի հետ' դպրոցում որպես պահակ աշխատելու համար: Սակայն վերջինս չի աշխատել, բայց 2008թ. հունվարից մինչեւ դեկտեմբեր ամիսների համար ստացել է 347 329 դրամ աշխատավարձ:
2008թ. հոկտեմբերի 1-ին' դպրոցում որպես պահակ աշխատելու համար, պայմանագիր է կնքել նաեւ Գյումրի քաղաքի բնակչուհի Ն. Ստեփանյանի հետ, ով պայմանագրով նախատեսված աշխատանքը չի կատարել, սակայն 2008թ. հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսների համար ստացել է 74 814 դրամ աշխատավարձ:
Ոստիկանության' Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԳԴ մամուլի ծառայություն