Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.45-ին, «Հարավ-Կովկասյան Երկաթուղի» ՓԲԸ գնացքային կարգավարից ոստիկանության «Մասիս» կայարանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ գծահատվածի 281-րդ կիլոմետրի 1-ին պիկետում, Արարատի մարզի Դալար գյուղի չկարգավորվող գծահատվածում, գնացքը հարվածել է «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
Պարզվել է, որ երկաթգծերի վրա կայանված «ԵրԱԶ»-ին հարվածել է Երևանի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար, 1963 թ. ծնված Վաչագան Մ.-ի և օգնական, 1959 թ. ծնված Հրաչյա Ա.-ի վարած բեռնատար գնացքը: Պատահարի հետևանքով գնացքի ուղևոր, 1980 թ. ծնված Դավիթ Գ.-ն և մինչ վթարը «ԵրԱԶ» ավտոմեքենայից դուրս եկած, 1956 թ. ծնված Սեմյոն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց:
Գնացքը բախվել է «ԵրԱԶ»-ին

Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայություն