Լրահոս

30.09.2010 17:55


Նիկոլայ Զլոբին. «Այսօր ռազմական ճանապարհով անվտանգություն ապահովելը չի աշխատում»

Նիկոլայ Զլոբին. «Այսօր ռազմական ճանապարհով անվտանգություն ապահովելը չի աշխատում»

Սեպտեմբերի 30-ին Արմենիա-Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է «Անվտանգության խնդիրներն ու տեղեկատվական համագործակցությունը Հարավային Կովկասում» խորագրով կովկասյան խորհրդաժողովը։

Խորհրդաժողովին ներկա էին հայկական, ռուսական, վրացական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ և այլն։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել է Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը։ Այնուհետև ողջույնի խոսք է ասել նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Վաշինգտոնում բնակվող ռուս քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը իր ելույթում մասնավորապես նշել է, թե իր կարծիքով հետխորհրդային տարածքի փլուզումը դեռ շարունակվում է, և առաջանում են նոր պետություններ, իսկ նոր աշխարհագրությունը միշտ էլ անկայուն է։ Ըստ նրա՝ ներկայում աշխարհի պատկերը շատ է փոխվել, այժմ Կովկասի տարածաշրջան՝ որպես այդպիսին, չկա, իսկ դա անվտանգ չէ։

-Այսօր ռազմական ճանապարհով անվտանգություն ապահովելը չի աշխատում, իսկ դա խեղաթյուրում է ազգային անվտանգության պատկերացումները,-ասել է Զլոբինը։

Այսօր, նրա կարծիքով, մեծ պետություններն են, որ փոքր պետությունների գերին են դարձել։ Նրա գնահատմամբ՝ իրավիճակը բավական տագնապալի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը