Քաղաքական

12.11.2015 16:59


Համանախագահները ԼՂ հարցին են անդրադարձել ԵԱՀԿ Մշտական խորհրդում

Համանախագահները ԼՂ հարցին են անդրադարձել ԵԱՀԿ Մշտական խորհրդում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթթերի» իր միկրոբլոգում գրել է, որ համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԼՂ հարցը քննարկվել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ։

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունում անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկված բանաձևի նախագծին։

«Մենք հաշվի ենք առնում ԵԽԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ընձեռվող ուշադրությունը և կիսում ենք այդ բանաձևում ներառված մտահոգությունները՝ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աճի վերաբերյալ։ Խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար»,–ասվում է համանախագահների հայտարարությունում։

Նաև նշվում է, որ իրենք ո՛չ դատավորներ են, ո՛չ փաստաբաններ, որ որոշակի դիրքորոշման աջակցեն, միաժամանակ հավատում են, որ Մինսկի խմբի ձևաչափն ընդունելի է կողմերի համար։

«Նաև՝ լիարժեք վստահություն է վայելում ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից։ Հաշվի առնելով բանակցությունների նրբությունները՝ ձևաչափը փոխելու կամ այլ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խանգարել բանակցային գործընթացին»,–հավելել են համանախագահները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը