ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2010թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 101 704 դրամ, ինչը 8,8 տոկոսով ավելի է 2009թ. հունվար ամսվա նույն ցուցանիշից: Տվյալ ցուցանիշը, համեմատած 2009թ. դեկտեմբեր ամսվա հետ, կրճատվել է 22,3%-ով: Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում' 143 959 դրամ, իսկ ամենից քիչ վարձատրվել են Վայոց ձորի աշխատողները'88 942 դրամ: Անվանական աշխատավարձը Երևանում կազմել է 151 449 դրամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2010թ. առաջին ութ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ամիսներին տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում 7,8%-ով և կազմել 105 613 դրամ, ընդ որում, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,7%-ով, իսկ ոչ պետական հատվածում' 9,0%-ով: Հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն նվազել է 6,4%-ով: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 85 368 դրամ, ոչ պետական հատվածում' 132 518 դրամ:
Պաշտոնապես գրանցված գորազրկության միջին ամսական մակարդակը 2010թ. հունվարի 7,2%-ի համեմատ օգոստոսին կազմել է 6,9%։