Մինչև 2013թ. Ղարաբաղի հարցում կտրուկ փոփոխությո՞ւն է սպասվում
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչպես կարող է Ղարաբաղի ազատագրված շրջաններում փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի ստեղծումը հայկական կողմի համար հաղթանակ համարվել։
-ՄԱԿ-ում բանաձևը չքննարկվեց, բայց դաշտային առաքելությունը ստեղծվեց, եկավ շրջաններ, դեռ չգիտենք էլ՝ ինչ է գրելու, բայց Շարմազանովը ասաց, թե մենք հաղթանակ տոնեցինք։ Հիմա դուք ոնց էլ փորձեք հասկանալ, թե հաղթանակը որտե՞ղ է, մեկ է՝ պետք է ասենք հաղթանակ տոնեցինք և «ուռա՜» պետք է գոռալ։ Բայց ինչո՞ւ։ ՄԱԿ-ում բանաձևը չքննարկվեց, բայց եռանախագահողները քցվեցին Ալիևի մոտ, համաձյանեցին, որ դաշտային առաքելությունը ստեղծվի, իսկ դա այն էր, ինչ ուզում էր Ալիևը։ Եվ դրանից հետո պարզվեց, որ մենք հաղթանա՞կ ենք տոնել,-ընդգծել է նա։
Արամ Կարապետյանի խոսքերով՝ ինքը չգիտի՝ ինչ սպասել ԵԱՀԿ-ի այդ փաստահավաք առաքելությունից, որովհետև պահից է կախված լինելու։
-Թե ինչ կգրի դաշտային առաքելությունը, կախված է նրանից, թե Մինսկի խմբի նախագահները երկրներից ո՞ր մեկին են ուզում իջեցնել, որ թուղթ ստորագրեն. Հայաստանի՞ն է պետք ճնշել, ուրեմն կգրեն, որ այնտեղ այսպիսի գործողություններ են եղել, պետք է նեյտրա՞լ լինել՝ կգրեն նեյտրալ, պետք է Ադրբեջանի՞ն է ճնշել՝ այդպես կգրեն՝ չնայած Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Օբամայի հետ հանդիպումից հետո դժվարանում եմ պատկերացնել, թե Ադրբեջանին դեմ ինչ-որ բան անեն,-նշել է նա։
Այն հարցին, թե Ղարաբաղի հարցում մինչև 2012-2013թթ. հնարավո՞ր է որևէ շրջադարձային բան լինի, Արամ Կարապետյանը պատասխանել է՝ այո։
-Երկու տարբերակ կարող է լինել. կա՛մ փաստաթուղթ կստորագրվի, և կպարտադրվեն պայմաններ, կա՛մ Ադրբեջանը կհասնի նրան, որ կփոխվի ձևաչափ, իսկ դա մոտավորապես նույն բանը կլինի, ինչ Մինսկի խումբը։ Միգուցե Թուրքիան մտնի, միգուցե Իրանը մտնի, միգուցե Ուզբեկստանը մտնի,-հավելել է նա։

7or.am