«Իսլամական պետությունը» հետևանք է։ Պատճառը ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ ունեցած մենաշնորհն ու վերջին 25 տարվա ընթացքում վարած քաղաքականությունն է։ Միջազգային ասպարեզում միանձնյա հեգեմոնիան Վաշինգթոնին դարձրեց երես առած ու հաբրգած երեխա, որն ինչ ուզում՝ անում է, ու նոր միայն մտածում։
Այդ մենաշնորհը ռացիոնալիզմի տիրույթից ԱՄՆ–ին նետեց դեպի ցինիզմի ու դիլետանտության տիրույթ։ Արդյունքներն ակնհայտ են՝ կրակի մեջ գտնվող Մերձավոր Արևելք, ահաբեկչության աննախադեպ դրսևորումներ ամբողջ աշխարհում, մարդկային ողբերգություններ, ցեղասպանություններ, փախստականներ...
Ամերիկան ու իր կցորդ ԵՄ–ի էլիտար հատվածը սելեկտիվ մոտեցումներ են ցուցաբերում բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենցից չեն։ Եվ դա՝ հանդուրժողականության, մարդասիրության և մարդու իրավունքների քարոզի ներքո։
Արևմուտքում պաշտպանում են դեմոկրատական արժեքները, բայց միայն իրենց համար։ Կյանքի իրավունքը սուրբ իրավունք է, բայց միայն իրենց համար, և այսպես շարունակ։
Նկատենք, որ Արևմուտքի ներկայիս պահվածքը յուրօրինակ ռասիզմ է։ Այս դեպքում «արիացիներ»են համարվում քաղաքական Արևմուտքի քաղաքացիները, իսկ ահա մյուսներն անպետք են, ու նրանց հետ կարող են վարվել՝ ինչպես ուզեն։ Ուրիշների կյանքը գրոշի արժեք չունի։
Հանուն սեփական բիզնես շահերի ու աշխարհաքաղաքական հաշվարկների՝ ԱՄՆ–ը խառնեց ամբողջ Մերձավոր Արևելքը ու հիմա փորձում է հուսահատ կռիվ տալ իր իսկ գործունեության ուղղակի հետևանք հանդիսացող «Իսլամական պետության» դեմ, բայց արդեն չի կարողանում, քանզի Ջինը շշից բաց է թողել։
Դատելով ամենից՝ Փարիզում տեղի ունեցածից հետո, մեծ հաշվով, բան չի փոխվել։ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարել է, որ ճիշտն ԻՊ դեմ կռվելն է, այլ ոչ թե Ասադի ռեժիմի, սակայն դրանք միայն խոսքեր են, քանզի այսօրվա Ֆրանսիան ռազմական առումով բան չի ներկայացնում։ ԱՄՆ–ն է դարձել ԵՄ–ի ու, մասնավորապես, Ֆրանսիայի անվտանգության երաշխավորը, իսկ ԱՄՆ–ն ունի իր շահերն ու այդ իսկ պատճառով էլ չի ուզում հարվածի տակ դնել, օրինակ, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունները «կակոյ նիբուծ» մի քանի հարյուր հազար սպանվածների, Փարիզում ահաբեկչության զոհ դարձածների ու միլիոնավոր փախստականների պատճառով։
Փարիզում տեղի ունեցածն, անշո՛ւշտ, լավ չէր ամերիկացիների համար, բայց Արևմուտքը շարունակում է նավթն ավելի ծանր համարել, քան արյունը։ Եվ ուրեմն, Օբաման ու մյուսները կշարունակեն Էրդողանի հետ ջերմորեն գրկախառնվել ու չնկատել, որ Թուրքիան ֆինանսավորում է «Իսլամական պետությանը»՝ նավթի առևտուր կազմակերպելով։
Եթե այդպես չլիներ ու Արևմուտքը հետևություններ արած լիներ, ապա գոնե փարիզյան ահաբեկչությունից հետո պետք է Թուրքիային ստիպեին դադարեցնել ԻՊ ֆինանսավորումը, բայց դե ...
Արևմուտքը շարունակում է մարդկանց արյան գնով քաղաքականություն իրականացնել։ Քաղաքականություն, որը, վերջին հաշվով, իր դեմ է ուղղված։
Ի դեպ, Հայաստանի հետ հարաբերություններում էլ Արևմուտքը ռասիստական մոտեցում է ցուցաբերում։ Վաշինգթոնում և Բրյուսելում կարծում են, որ մեր ժողովուրդը պետք է դառնա մանրադրամ ՌԴ–Արևմուտք հակամարտության մեջ, և որ ՀՀ քաղաքացիներն արժանի չեն բարեկեցիկ կյանքի։
Բանն այն է, որ երբ մանրադրամ դառնալու համաձայնություն էր Արևմուտքին տվել հայաստանյան իշխանությունը՝ պատրաստակամություն հայտնելով մտնել հակառուսական համարվող ասոցացման գործընթացի մեջ, Արևմուտքը դարձավ մեզանում տեղի ունեցող ընտրակեղծիքների ու տոկոսխփոցիի հովանավորը և փաստաբանը։ Նրանք պաշտպանության տակ առան ՀՀԿ–ին, քանզի վերջինիս ղեկավարը Հայաստանում հակառուսական հիստերիայի տեղեկատվական հովանավորն էր դարձել (ու շարունակում է այդպիսին մնալ)։ Այսինքն՝ արևմտյան (համամարդկային) արժեքներն Արևմուտքի համար դարձան երկրորդական, երբ դա վերաբերում էր Հայաստանի ժողովրդին ու աշխարհաքաղաքական շահերին։
Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքը, ավելի ճիշտ՝ արևմտյան երկրների քաղաքական վերնախավերը, դեգրադացվել են և ընտրովի են պաշտպանում համամարդկային արժեքները։ Դա՛ է արևմտյան ռասիզմի առանձնահատկությունը։ Եվ բնական է, որ այդ հրեշավոր գաղափարախոսության ծնունդը պետք է լիներ ոչ պակաս հրեշավոր ահաբեկչական գաղափարախոսությունը, որի կրողն է «Իսլամական պետությունը»։
Արևմտյան ռասիզմն ու «Իսլամական պետությունը» սիամական երկվորյակներ են։
Հարկ է արձանագրել, որ միջազգային ասպարեզում ամերիկյան մենաշնորհի արդյունքում Արևմուտքը կորցնում է իր «փափուկ ուժը» և ձգողական հատկությունը։ Իսկ դա լավ չէ, քանզի համամարդկային արժեքների կրող կենտրոնները հարվածում են այն գաղափարներին (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, առողջ մրցակցություն և այլն), որոնց համար նույն Արևմուտքում միլիոնավոր կյանքեր են դրվել։
«Իսլամական պետությանը» հնարավոր է հաղթել միայն արևմտյան (համամարդկային) արժեքների ոչ ընտրովի կիրառման արդյունքում։ Այլապես, իրոք, մայրամուտ կլինի։
Արևմտյան ռասիզմն ու «Իսլամական պետությունը»
«Իսլամական պետությունը» հետևանք է։ Պատճառը ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ ունեցած մենաշնորհն ու վերջին 25 տարվա ընթացքում վարած քաղաքականությունն է։ Միջազգային ասպարեզում միանձնյա հեգեմոնիան Վաշինգթոնին դարձրեց երես առած ու հաբրգած երեխա, որն ինչ ուզում՝ անում է, ու նոր միայն մտածում։
Այդ մենաշնորհը ռացիոնալիզմի տիրույթից ԱՄՆ–ին նետեց դեպի ցինիզմի ու դիլետանտության տիրույթ։ Արդյունքներն ակնհայտ են՝ կրակի մեջ գտնվող Մերձավոր Արևելք, ահաբեկչության աննախադեպ դրսևորումներ ամբողջ աշխարհում, մարդկային ողբերգություններ, ցեղասպանություններ, փախստականներ...
Ամերիկան ու իր կցորդ ԵՄ–ի էլիտար հատվածը սելեկտիվ մոտեցումներ են ցուցաբերում բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենցից չեն։ Եվ դա՝ հանդուրժողականության, մարդասիրության և մարդու իրավունքների քարոզի ներքո։
Արևմուտքում պաշտպանում են դեմոկրատական արժեքները, բայց միայն իրենց համար։ Կյանքի իրավունքը սուրբ իրավունք է, բայց միայն իրենց համար, և այսպես շարունակ։
Նկատենք, որ Արևմուտքի ներկայիս պահվածքը յուրօրինակ ռասիզմ է։ Այս դեպքում «արիացիներ» են համարվում քաղաքական Արևմուտքի քաղաքացիները, իսկ ահա մյուսներն անպետք են, ու նրանց հետ կարող են վարվել՝ ինչպես ուզեն։ Ուրիշների կյանքը գրոշի արժեք չունի։
Հանուն սեփական բիզնես շահերի ու աշխարհաքաղաքական հաշվարկների՝ ԱՄՆ–ը խառնեց ամբողջ Մերձավոր Արևելքը ու հիմա փորձում է հուսահատ կռիվ տալ իր իսկ գործունեության ուղղակի հետևանք հանդիսացող «Իսլամական պետության» դեմ, բայց արդեն չի կարողանում, քանզի Ջինը շշից բաց է թողել։
Դատելով ամենից՝ Փարիզում տեղի ունեցածից հետո, մեծ հաշվով, բան չի փոխվել։ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարել է, որ ճիշտն ԻՊ դեմ կռվելն է, այլ ոչ թե Ասադի ռեժիմի, սակայն դրանք միայն խոսքեր են, քանզի այսօրվա Ֆրանսիան ռազմական առումով բան չի ներկայացնում։ ԱՄՆ–ն է դարձել ԵՄ–ի ու, մասնավորապես, Ֆրանսիայի անվտանգության երաշխավորը, իսկ ԱՄՆ–ն ունի իր շահերն ու այդ իսկ պատճառով էլ չի ուզում հարվածի տակ դնել, օրինակ, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունները «կակոյ նիբուծ» մի քանի հարյուր հազար սպանվածների, Փարիզում ահաբեկչության զոհ դարձածների ու միլիոնավոր փախստականների պատճառով։
Փարիզում տեղի ունեցածն, անշո՛ւշտ, լավ չէր ամերիկացիների համար, բայց Արևմուտքը շարունակում է նավթն ավելի ծանր համարել, քան արյունը։ Եվ ուրեմն, Օբաման ու մյուսները կշարունակեն Էրդողանի հետ ջերմորեն գրկախառնվել ու չնկատել, որ Թուրքիան ֆինանսավորում է «Իսլամական պետությանը»՝ նավթի առևտուր կազմակերպելով։
Եթե այդպես չլիներ ու Արևմուտքը հետևություններ արած լիներ, ապա գոնե փարիզյան ահաբեկչությունից հետո պետք է Թուրքիային ստիպեին դադարեցնել ԻՊ ֆինանսավորումը, բայց դե ...
Արևմուտքը շարունակում է մարդկանց արյան գնով քաղաքականություն իրականացնել։ Քաղաքականություն, որը, վերջին հաշվով, իր դեմ է ուղղված։
Ի դեպ, Հայաստանի հետ հարաբերություններում էլ Արևմուտքը ռասիստական մոտեցում է ցուցաբերում։ Վաշինգթոնում և Բրյուսելում կարծում են, որ մեր ժողովուրդը պետք է դառնա մանրադրամ ՌԴ–Արևմուտք հակամարտության մեջ, և որ ՀՀ քաղաքացիներն արժանի չեն բարեկեցիկ կյանքի։
Բանն այն է, որ երբ մանրադրամ դառնալու համաձայնություն էր Արևմուտքին տվել հայաստանյան իշխանությունը՝ պատրաստակամություն հայտնելով մտնել հակառուսական համարվող ասոցացման գործընթացի մեջ, Արևմուտքը դարձավ մեզանում տեղի ունեցող ընտրակեղծիքների ու տոկոսխփոցիի հովանավորը և փաստաբանը։ Նրանք պաշտպանության տակ առան ՀՀԿ–ին, քանզի վերջինիս ղեկավարը Հայաստանում հակառուսական հիստերիայի տեղեկատվական հովանավորն էր դարձել (ու շարունակում է այդպիսին մնալ)։ Այսինքն՝ արևմտյան (համամարդկային) արժեքներն Արևմուտքի համար դարձան երկրորդական, երբ դա վերաբերում էր Հայաստանի ժողովրդին ու աշխարհաքաղաքական շահերին։
Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքը, ավելի ճիշտ՝ արևմտյան երկրների քաղաքական վերնախավերը, դեգրադացվել են և ընտրովի են պաշտպանում համամարդկային արժեքները։ Դա՛ է արևմտյան ռասիզմի առանձնահատկությունը։ Եվ բնական է, որ այդ հրեշավոր գաղափարախոսության ծնունդը պետք է լիներ ոչ պակաս հրեշավոր ահաբեկչական գաղափարախոսությունը, որի կրողն է «Իսլամական պետությունը»։
Արևմտյան ռասիզմն ու «Իսլամական պետությունը» սիամական երկվորյակներ են։
Հարկ է արձանագրել, որ միջազգային ասպարեզում ամերիկյան մենաշնորհի արդյունքում Արևմուտքը կորցնում է իր «փափուկ ուժը» և ձգողական հատկությունը։ Իսկ դա լավ չէ, քանզի համամարդկային արժեքների կրող կենտրոնները հարվածում են այն գաղափարներին (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, առողջ մրցակցություն և այլն), որոնց համար նույն Արևմուտքում միլիոնավոր կյանքեր են դրվել։
«Իսլամական պետությանը» հնարավոր է հաղթել միայն արևմտյան (համամարդկային) արժեքների ոչ ընտրովի կիրառման արդյունքում։ Այլապես, իրոք, մայրամուտ կլինի։
Կորյուն Մանուկյան