Սուրեն Սուրենյանցը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս շատ ավելի մտավախություններ ունենալ Ռոբերտ Քոչարյանից, քան ընդդիմությունից
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցն «Ազդակ» ակումբում թեև ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն բացառում է, այդուհանդերձ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանինխորհուրդ տվեց շատ ավելի մտավախություններ ունենալ «ոչ թե բավականին քաղաքակիրթ գործող ընդդիմությունից, այլ Ռոբերտ Քոչարյանից»։ Ս. Սուրենյանցը խոստացավ ասվածի փակագծերը բացել հաջորդ ասուլիսին, իսկ մինչ այդ նշեց միայն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթին ի պատասխան հնչած Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, «այն էլ նման ջղագրգիռ տոնով», իրականում արձագանքն էր այն հնարավոր փոփոխություններին, որ կատարվում են իշխանության ճամբարում։
-Ակնհայտ է, որ իշխանության մեջ տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք անհանգստացնում են Ռոբերտ Քոչարյանին։ Կամ էլ Ռոբերտ Քոչարյանն անհանգստանում է հնարավոր համաձայնություններից, որոնք դարձյալ էապես թուլացնելու են նրա ազդեցությունը հանրապետության կյանքում,- նշեց Ս. Սուրենյանցը՝ այդպես էլ չպատասխանելով «7օր»-ի հարցին՝ Ռ. Քոչարյանն անհանգստանո՞ւմ է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջևձեռք բերված համաձայնություններից։ Նա նաև չպատասխանեց այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նո՞ւյնպես ավելի շատ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանից, քան Սերժ Սարգսյանից։
-Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն չեմ կարող ասել,- պատճառաբանեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը։
Իսկ այն, որ իշխանական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենում, ըստ Ս. Սուրենյանցի, ապացուցում են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելը և ՀՀ ԱԺ-ում 2010թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ օլիգարխիայի դեմ պայքարի վերաբերյալ նրա վերջին ելույթը։ Ս. Սուրենյանցը նաև չի բացառում ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները և կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան»-ի դուրս գալը.
-Եթե Սերժ Սարգսյանն իսկապես բարեփոխումներ չանի և Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ժառանգությունից չձերբազատվի, երբեք որպես ինքնուրույն նախագահ չի ընկալվելու, և անկախ նրանից՝ ինչքան կպաշտոնավարի, այդ ամբողջ ընթացքում կընկալվի որպես Քոչարյանի ստեղծած համակարգի մենեջեր։
Իսկ ընդդիմությանը Ս. Սուրենյանցը խորհուրդ է տվել ավելի բարձրացնել գործողությունների արդյունավետությունը, որպեսզի չկորցնի իր ունեցած ամենամեծ ռեսուրսը՝ հասարակության աջակցությունը։ Այսինքն, եթե «Հայ ազգային կոնգրեսն» իշխանության նկատմամբ ուզում է գերակայություն ունենալ, ապա պետք է գնա ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով։
-ՀԱԿ-ն ի սկզբանե ենթադրվում էր, որ ստեղծվել է կարճաժամկետ խնդիր լուծելու համար, որպեսզի երկրում տեղի ունենա արագ իշխանափոխություն։ Հիմա մի շարք գործոնների պատճառով արագ իշխանափոխություն չի ստացվել (այստեղ մեղավորներ փնտրել պետք չէ), հետևաբար ՀԱԿ-ը պետք է վերածվի ավելի երկարաժամկետ քաղաքական նախագծի, իսկ դրա համար պետք է ՀԱԿ-ը ենթարկվի ինստիտուցիոնալ ռեֆորմների՝ ձևավորվի համակարգ, որն իր որակով շատ ավելի լավը կլինի, քան իշխանության համակարգը։ Կլուծի՞ ՀԱԿ-ն այս խնդիրը, բնականաբար կդառնա Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարևոր դերակատարը, չի՞ լուծի՝ կառաջանան որոշակի խնդիրներ։
Ս. Սուրենյանցը նաև համոզված է, որ հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի հարցերի լուծման արդյունքում ևս Հայաստանում որակապես նոր իրավիճակ է ստեղծվելու, և քաղաքական սուբյեկտները պարտավոր են կա՛մ հաշվի նստել նոր իրողությունների հետ, կա՛մ կորցնել իրենց կենսունակությունը.
-Նայած՝ քաղաքական սուբյեկտներից ովքեր են պատրաստ նոր իրողություններին։
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը ևս մեկ անգամ նշեց, որ հատկապես արտաքին քաղաքականության որոշ հարցերում իր և Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները տարբերվում են։
-Իշխանության ներկայացուցիչները սովորաբար կրկնում են այն, ինչ որ Սերժ Սարգսյանն է ասում՝ անկախ նրանից՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ։ Ընդդիմության շատ ներկայացուցիչներ, դժբախտաբար, անկախ նրանից՝ համաձա՞յն են, թե՞ ոչ՝ հաճախ կրկնում են այն, ինչ որ ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես, բարեբախտաբար, չեմ պատկանում այդ գործիչների տեսակին։ Ես սովորաբար ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ անկախ նրանից՝ քաղաքական լիդերներն իմ ասելիքին հետո ո՞նց են արձագանքում։ Ես, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմից եմ, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում պետք է ունենամ ճիշտ նույն դիրքորոշումները, որոնք ունի առաջին նախագահը։ Նմանապես ես քաղաքական ընդդիմադիր եմ գործող իշխանությանն ու Սերժ Սարգսյանին, բայց չի նշանակում, որ մեխանիկորեն պետք է հակադրվեմ ցանկացած քայլի, որ կանի Սերժ Սարգսյանը,- հայտարարեց Ս. Սուրենյանցը։
Սուրեն Սուրենյանցը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս շատ ավելի մտավախություններ ունենալ Ռոբերտ Քոչարյանից, քան ընդդիմությունից
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցն «Ազդակ» ակումբում թեև ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն բացառում է, այդուհանդերձ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց շատ ավելի մտավախություններ ունենալ «ոչ թե բավականին քաղաքակիրթ գործող ընդդիմությունից, այլ Ռոբերտ Քոչարյանից»։ Ս. Սուրենյանցը խոստացավ ասվածի փակագծերը բացել հաջորդ ասուլիսին, իսկ մինչ այդ նշեց միայն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթին ի պատասխան հնչած Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, «այն էլ նման ջղագրգիռ տոնով», իրականում արձագանքն էր այն հնարավոր փոփոխություններին, որ կատարվում են իշխանության ճամբարում։
-Ակնհայտ է, որ իշխանության մեջ տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք անհանգստացնում են Ռոբերտ Քոչարյանին։ Կամ էլ Ռոբերտ Քոչարյանն անհանգստանում է հնարավոր համաձայնություններից, որոնք դարձյալ էապես թուլացնելու են նրա ազդեցությունը հանրապետության կյանքում,- նշեց Ս. Սուրենյանցը՝ այդպես էլ չպատասխանելով «7օր»-ի հարցին՝ Ռ. Քոչարյանն անհանգստանո՞ւմ է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև ձեռք բերված համաձայնություններից։ Նա նաև չպատասխանեց այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նո՞ւյնպես ավելի շատ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանից, քան Սերժ Սարգսյանից։
-Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն չեմ կարող ասել,- պատճառաբանեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը։
Իսկ այն, որ իշխանական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենում, ըստ Ս. Սուրենյանցի, ապացուցում են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելը և ՀՀ ԱԺ-ում 2010թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ օլիգարխիայի դեմ պայքարի վերաբերյալ նրա վերջին ելույթը։ Ս. Սուրենյանցը նաև չի բացառում ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները և կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան»-ի դուրս գալը.
-Եթե Սերժ Սարգսյանն իսկապես բարեփոխումներ չանի և Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ժառանգությունից չձերբազատվի, երբեք որպես ինքնուրույն նախագահ չի ընկալվելու, և անկախ նրանից՝ ինչքան կպաշտոնավարի, այդ ամբողջ ընթացքում կընկալվի որպես Քոչարյանի ստեղծած համակարգի մենեջեր։
Իսկ ընդդիմությանը Ս. Սուրենյանցը խորհուրդ է տվել ավելի բարձրացնել գործողությունների արդյունավետությունը, որպեսզի չկորցնի իր ունեցած ամենամեծ ռեսուրսը՝ հասարակության աջակցությունը։ Այսինքն, եթե «Հայ ազգային կոնգրեսն» իշխանության նկատմամբ ուզում է գերակայություն ունենալ, ապա պետք է գնա ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով։
-ՀԱԿ-ն ի սկզբանե ենթադրվում էր, որ ստեղծվել է կարճաժամկետ խնդիր լուծելու համար, որպեսզի երկրում տեղի ունենա արագ իշխանափոխություն։ Հիմա մի շարք գործոնների պատճառով արագ իշխանափոխություն չի ստացվել (այստեղ մեղավորներ փնտրել պետք չէ), հետևաբար ՀԱԿ-ը պետք է վերածվի ավելի երկարաժամկետ քաղաքական նախագծի, իսկ դրա համար պետք է ՀԱԿ-ը ենթարկվի ինստիտուցիոնալ ռեֆորմների՝ ձևավորվի համակարգ, որն իր որակով շատ ավելի լավը կլինի, քան իշխանության համակարգը։ Կլուծի՞ ՀԱԿ-ն այս խնդիրը, բնականաբար կդառնա Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարևոր դերակատարը, չի՞ լուծի՝ կառաջանան որոշակի խնդիրներ։
Ս. Սուրենյանցը նաև համոզված է, որ հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի հարցերի լուծման արդյունքում ևս Հայաստանում որակապես նոր իրավիճակ է ստեղծվելու, և քաղաքական սուբյեկտները պարտավոր են կա՛մ հաշվի նստել նոր իրողությունների հետ, կա՛մ կորցնել իրենց կենսունակությունը.
-Նայած՝ քաղաքական սուբյեկտներից ովքեր են պատրաստ նոր իրողություններին։
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը ևս մեկ անգամ նշեց, որ հատկապես արտաքին քաղաքականության որոշ հարցերում իր և Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները տարբերվում են։
-Իշխանության ներկայացուցիչները սովորաբար կրկնում են այն, ինչ որ Սերժ Սարգսյանն է ասում՝ անկախ նրանից՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ։ Ընդդիմության շատ ներկայացուցիչներ, դժբախտաբար, անկախ նրանից՝ համաձա՞յն են, թե՞ ոչ՝ հաճախ կրկնում են այն, ինչ որ ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես, բարեբախտաբար, չեմ պատկանում այդ գործիչների տեսակին։ Ես սովորաբար ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ անկախ նրանից՝ քաղաքական լիդերներն իմ ասելիքին հետո ո՞նց են արձագանքում։ Ես, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմից եմ, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում պետք է ունենամ ճիշտ նույն դիրքորոշումները, որոնք ունի առաջին նախագահը։ Նմանապես ես քաղաքական ընդդիմադիր եմ գործող իշխանությանն ու Սերժ Սարգսյանին, բայց չի նշանակում, որ մեխանիկորեն պետք է հակադրվեմ ցանկացած քայլի, որ կանի Սերժ Սարգսյանը,- հայտարարեց Ս. Սուրենյանցը։
Արեգնազ Մանուկյան