Լրահոս

01.10.2010 13:20


Ընդդիմությունն ու իշխանությունը նույն խաղի կանոններով են խաղում

Ընդդիմությունն ու իշխանությունը նույն խաղի կանոններով են խաղում

Մշակութաբան Վարդան Ջալոյանը կարծում է, թե «ամեն հասարակություն արժանի է իր իշխանություններին» դասական ձևակերպումը Հայաստանի իրականությանը չի համապատասխանում։

-Հասարակության մեջ կարող են այնպիսի քաղցկեղային երևույթներ լինել, մի ինչ-որ պատահական իրադրության ժամանակ, երբ, օրինակ, ընտրության ժամանակ ընտրում են վատին, այլ ոչ թե լավին։ Այդ դեպքում կարելի է ասել, որ քաղաքական վերնախավը կարող է լինել շատ ավելի վատը, քան թե ինքը՝ ժողովուրդը։ Օրինակ, քաղաքական վերնախավը կարող է ունենալ ավելի ցածր բարոյականություն, քան թե շարքային քաղաքացիները, հասարակ մարդիկ։ Մեզ մոտ գոյություն ունի այդ հակաընտրության համակարգը,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Վ. Ջալոյանը։

Նա նաև հավելել է, թե ժողովուրդն արժանի է լինում իր իշխանություններին, երբ չի պայքարում իր ազատության համար, ինչպես օրինակ Ադրբեջանում է.

-Ես չեմ կարող ասել մեր ժողովրդի համար, թե նա չի պայքարում իր ազատության համար։

Ինչ վերաբերում է այն ձևակերպմանը, որ ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ իշխանությունն է, Վ. Ջալոյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև նմանություն է առաջացնում քաղաքական նույն խաղի կանոններով խաղալը։

-Ես առաջարկում եմ 2007թ. խորհրադարանական ընտրությանը մասնակցած կուսակցությունների ծրագրերը կարդալ։ Դրանց միջև համարյա ոչ մի տարբերություն չկա,-ասել է նա՝ ավելացնելով, թե այդ խաղի կանոների և գաղափարների մեջ սարսափելի լճացում կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը