Լրահոս

01.10.2010 13:24


ՀՀԿ–ական պատգամավոր. «Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք զարգացումների, որոնք կարող են բերել նաև զինված բախումների»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք զարգացումների, որոնք կարող են բերել նաև զինված բախումների»

Հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով հնարավոր պատերազմի մասին հարցին՝ ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն ասել է, թե մենք շատ փխրուն խաղաղության մեջ ենք, և ունենալով Ադրբեջանի պես հարևան, որի ամբողջ եկամուտների զգալի հատվածն ուղղվում է դեպի ռազմական բյուջե, դեպի սպառազինում, ինչպես նաև ապրելով հակամարտություններ պարունակող տարածաշրջանում, պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք զարգացումների, որոնք կարող են բերել նաև զինված բախումների։

-Սա՝ տեսականորեն։ Իսկ պրակտիկայում այսօր գոյություն չունեն այն հիմքերը, որոնք մեզ ենթադրել կտան, թե ինչ-որ ժամանակ հետո Ադրբեջանը կարող է գնալ նման ծայրահեղ քայլերի,-ավելացրել է Արտակ Զաքարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը