Լրահոս

01.10.2010 12:58


Հուշարձանագետ. «Առաջ գնում կեղտոտում էին, հիմա նամազ են անում»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հուշարձանագետ Սամվել Կարապետյանն անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից ոչնչացվող հայկական եկեղեցիների ու հուշարձանների խնդրին։ Ըստ բանախոսի, եթե այս քաղաքականությունը նույն տեմպերով շարունակվի, ապա 10-15 տարի հետո Թուրքիայում հայկական եկեղեցիների ու հուշարձանների նույիսկ հետքեր չեն մնա: Ինչ վերաբերում է այսօր թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ Անիի Մայր Տաճարում անցկացվելիք նամազին՝ Սամվել Կարապետյանն ասել է. «Ես շնորհակալ եմ նրանց, որ գոնե նամազ են անում, առաջադիմել են, առաջ գնում կեղտոտում էին հայկական եկեղեցու մեջ։ Եկեղեցու  վրա չկան քրիստոնեական եկեղեցուն խորհրդանշող խաչն ու սրբապատկերները, դրանք ամբողջությամբ ոչնչացված են: Չկա, ոչ մի բան իր տեղում չէ, է թող գնան ինչքան ուզում են նամազ անեն»։

Այս խորագրի վերջին նյութերը