Լրահոս

01.10.2010 13:39


Ա. Կարապետյան. «Եկեք սպասենք տեսնենք Շարմազանովն ինչ է ասելու...»

Ա. Կարապետյան. «Եկեք սպասենք տեսնենք Շարմազանովն ինչ է ասելու...»

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ շարունակվում է, և ԱՄՆ-ը ձգտում է «Ցյուրիխ-2» ծրագիրն իրականացնել։

-Հիմա Հովիկ Աբրահամյանին կանչել են Շվեյցարիա։ Այսպես ասած՝ «идет обработка»՝ «Ցյուրի-2»-ի նախապատրաստումը. խորհրդարան կբերեն պայմանագրերը, կընդունենք։ Թուրքիայի հետ սահմանը բացում ենք, քիրվայություն ենք անում և այլն։ Հիմնական նպատակն այն է, որ նույն բանն իրականացնեն, բայց իմ տվյալներով՝ մեջն ավելացրած է տնտեսական մաս՝ ազատ տնտեսական գոտիների ստեղծում, առևտուր, փող։ Ասում են՝ դուք կտաք այսպես կոչված «օկուպացված»շրջանները, դրանից հետո սահմանները կբացվեն, բայց դրա համար փող էլ կտանք,-հավելել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ հավատալ՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի՞ն, որը հերքել է հայ-թուրքական գաղտնի բանակցությունների փաստը, թե՞ Շվեյցարիայի արտգործնախարարին, որը հակառակն է պնդում՝ Արամ Կարապետյանն ասել է.

-Ես, իհարկե, մարդկանց չեմ ուզում վիրավորել, բայց եկեք սպասենք տեսնենք՝ Շարմազանովն ի՞նչ է ասելու, որովհետև մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ ասում է  Շարմազանովը։ Իսկ Գալուստ Սահակյանը վերջինն է. երբ որ հասկանում են, որ Շարմազանովի ասածը չհասկացան, այդ ժամանակ գալիս է Գալուստ Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը