Լրահոս

01.10.2010 14:00


Ա. Կարապետյան. «Շախմատային դիվանգիտությունը դարձել է նարդի»

Ա. Կարապետյան. «Շախմատային դիվանգիտությունը դարձել է նարդի»

Մամլո ասուլիսի ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել է, թե Հայաստանում շախմատային դիվանագիտությունը դարձել է նարդի։

-Մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ՀԱՊԿ անդամ Ուզբեկստանը մեր դեմ քայլ է անում՝ Ադրբեջանի հետ,  որը ՀԱՊԿ անդամ չէ, ստորագրում է համաձայնագիր և հայատարարություն է անում, թե իբր մենք տարածքներ ենք օկուպացրել և այլն, և այլն։ Կարելի է սա թշնամական հայտարարություն համարել։ Հիմա, ՀԱՊԿ ներկայիս նախագահող Դմիտրի Մեդվեդևը, որը դեկտեմբերին լիազորությունները կհանձնի Բելառուսին, պե՞տք  է դրան ինչ-որ կերպ արձագանքի, թե՞ ոչ ։ Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը նման հարց դնել Մեդվեդևի առաջ ընկերությամբ, թե՞ ոչ։ Եվ ընդհանրապես, հնարավո՞ր է, որ մենք ինչ-որ հարց դնենք, թե՞ ոչ,-ընդգծել է նա։

Արամ Կարապետյանի խոսքերով՝ ՌԴ-ն այսօր իրարամերժ գործողություններ է անում և յուրաքանչյուր պետության համար հայտարարում այն, ինչ կցանկանային լսել նրանք, բայց դա, ըստ բանախոսի, Կովկասում բավական պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել, և մի օր կարող է պայթել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը