«Նաիրիտ»–ը Հարություն Առաքելյանի հետ քննարկելու միայն մի հարց ունի, այն էլ՝ միայն դատական ատյաններում
Ի պատասխան ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի հայտարարության՝ «ՆաիրիտԳործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.
«Կուսակցության անունից հանդես եկող տնտեսական հանձնախումբը (որի գոյությունն իսկ խիստ կասկածելի է, այլապես դրա անդամների անունները գոնե մեկ անգամ կհրապարակվեին), երևի թե, նախ պետք է ուսումնասիրեր իրենց կուսակցապետի կողմից իրականացված անազնիվ գործարքներն ու դրանց հետևանքները: ՀարությունԱռաքելյանիկողմիցղեկավարված«Ջանկօգ-քիմ»ՍՊԸմինչայսօրէլՆաիրիտինպարտքէմոտ 6.600.000 ՀՀդրամ' այդընկերությանըմատակարարվածապրանքներիդիմաց:Ըստերևույթին, այդվայ-քաղաքականգործիչըմատակարարվողապրանքներիդիմացվճարելումտադրությունիսկզբանեչիունեցել, որովհետև «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ից ապրանքանյութական արժեքները ստանալուց հետո, պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով, «Ջանկօգ-քիմ» ՍՊ ընկերությունը 20.01.2006թ. լուծարել է: «Տնտեսական հանձնախումբ» կոչվածի ազնիվ կուսակցական-անդամները թող ճշտեն, թե ՀՀ օրենսդրության ո՞ր դրույթների հիման վրա է պարտք ունեցող ընկերությունը լուծարվել, և' թե արդյո՞ք այդ գործարքում չկա քրեական տարր...»
Հաղորդագրությունում նաև նշված է, որ Հ. Առաքելյանի տիպի գործիչների գործունեության հետևանք են «Նաիրիտ Գործարանի» առջև ծառացած խնդիրները.
«Սակայնմերխնդիրներըվստահաբարհաղթահարելիեն, իսկվարկաբեկվածհեղինակությամբկուսակցապետերի«ջրիվրա»մնալուևէժանշանտաժիփորձերը' դատապարտված... Ու թեև մարտնչող տգիտության դեմ պայքարելն անշնորհակալ և անարդյունք գործ է, այնուամենայնիվ, մենք չենք կորցնում հույսը, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությանն առնչվող կարծիքները, քննարկումներն ու տեսակետները, ինչ որ պահի, ի վերջո, կբարձրանան դիլետանտիզմի մակարդակից: ԻսկՀՌԱԿկուսակցապետիհետ«ՆաիրիտԳործարան»ՓԲԸքննարկելումիայնմիհարցունի, այնէլ՝միայնդատականատյաններում - իրենցպարտքըՆաիրիտին»:
«Նաիրիտ»–ը Հարություն Առաքելյանի հետ քննարկելու միայն մի հարց ունի, այն էլ՝ միայն դատական ատյաններում
Ի պատասխան ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի հայտարարության՝ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.
«Կուսակցության անունից հանդես եկող տնտեսական հանձնախումբը (որի գոյությունն իսկ խիստ կասկածելի է, այլապես դրա անդամների անունները գոնե մեկ անգամ կհրապարակվեին), երևի թե, նախ պետք է ուսումնասիրեր իրենց կուսակցապետի կողմից իրականացված անազնիվ գործարքներն ու դրանց հետևանքները: Հարություն Առաքելյանի կողմից ղեկավարված «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ մինչ այսօր էլ Նաիրիտին պարտք է մոտ 6.600.000 ՀՀ դրամ' այդ ընկերությանը մատակարարված ապրանքների դիմաց: Ըստ երևույթին, այդ վայ-քաղաքական գործիչը մատակարարվող ապրանքների դիմաց վճարելու մտադրություն ի սկզբանե չի ունեցել, որովհետև «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ից ապրանքանյութական արժեքները ստանալուց հետո, պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով, «Ջանկօգ-քիմ» ՍՊ ընկերությունը 20.01.2006թ. լուծարել է: «Տնտեսական հանձնախումբ» կոչվածի ազնիվ կուսակցական-անդամները թող ճշտեն, թե ՀՀ օրենսդրության ո՞ր դրույթների հիման վրա է պարտք ունեցող ընկերությունը լուծարվել, և' թե արդյո՞ք այդ գործարքում չկա քրեական տարր...»
Հաղորդագրությունում նաև նշված է, որ Հ. Առաքելյանի տիպի գործիչների գործունեության հետևանք են «Նաիրիտ Գործարանի» առջև ծառացած խնդիրները.
«Սակայն մեր խնդիրները վստահաբար հաղթահարելի են, իսկ վարկաբեկված հեղինակությամբ կուսակցապետերի «ջրի վրա» մնալու և էժան շանտաժի փորձերը' դատապարտված... Ու թեև մարտնչող տգիտության դեմ պայքարելն անշնորհակալ և անարդյունք գործ է, այնուամենայնիվ, մենք չենք կորցնում հույսը, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությանն առնչվող կարծիքները, քննարկումներն ու տեսակետները, ինչ որ պահի, ի վերջո, կբարձրանան դիլետանտիզմի մակարդակից: Իսկ ՀՌԱԿ կուսակցապետի հետ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ քննարկելու միայն մի հարց ունի, այն էլ՝ միայն դատական ատյաններում - իրենց պարտքը Նաիրիտին»:
7or.am