Հայաստանի համար ո՛չ ՌԴ–ում, ո՛չ Իրանում, ո՛չ Չինաստանում, ո՛չ ԵՄ–ում փող չկա՞
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Հայաստանի տնտեսությունը շատ վատ վիճակում է, և արտաքին ուժերն էլ հրաժարվում են օգնել։
-Հիշում եք, ասում էին, թե ազատ տնտեսական գոտի պետք է լինի, վարկեր է տալու Պարսկաստանը, բայց ոչինչ չտվեց, ոչինչ չեղավ։ Հետո հիշեցնեմ, որ վարչապետը գնաց Չինաստան, այնտեղ էլ փորձեցին, բայց ասեցին, որ այդքան հետաքրքրված չեն տրածաշրջանում։ Ռուսներն էլ ասում են՝ փող չկա։ Ինչ է մնում. ամերիկացիք ասում են՝ տեսա՞ք՝ պտտվեցիք, բայց էլի եկաք մեր ասածին՝ էլի Թուրքիան է մնում,-նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Մոսկվա և 1 մլրդ դոլարի վարկ է խնդրել Հայաստանի համար՝ ասել է.
-Մեկ մլրդ դոլարը նա Մոսկվայում չի խնդրել, այլ Սանկտ Պետերբուրգում՝ Եվրազեսի նիստի ժամանակ։ Ինչքան գիտեմ՝ ասել են կքննարկենք, բայց դեռ պատասխան չկա։ Ցավով եմ ասում, բայց կարծում եմ, որ մոտակա ժամանակաշրջանում չի լինի։ Ո՛չ կասեն՝ ոչ, ո՛չ էլ կասեն՝ այո։ Փող չկա՝ «денег нет», ո՛չ Պարսկաստանում, ո՛չ Չինաստանում, ո՛չ ԵՄ-ում։ Եթե տեսաք, Տիգրան Սարգսյանը շատ լավ հարաբերություններ ունի Միջազգային վալյուտային հիմադրամի հետ այն աստիճանի, որ ասում էին՝ IMF-ի մարդն է, ու վերջում այնտեղից վերցրեցին, մինչև տեսնեն ինչ են անելու։

7or.am