Լրահոս

01.10.2010 15:52


Կարող եք դիմել

Կարող եք դիմել

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր  վարչության ՀԿԳ քննության վարչությունում խարդախության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վարդան Ալեքսանյանը, հանդիսանալով «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ  տնօրենը, ինչպես եւ ղեկավարելով «Ալեքսանյան ընդ փարթներս» ընկերության գործունեությունը, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքում գտնվող «Մուսալեռ» հուշահամալիրի հարեւանությամբ, ինչպես եւ Դիլիջան քաղաքում գտնվող' մի շարք անձանց պատկանող հողատարածքները ներկայացնելով իբրեւ իր եւ իր տնօրինությամբ գործող ընկերությունների սեփականություն, իսկ որոշ դեպքերում ներկայանալով այդ հողատարածքների  սեփականատերերի կողմից դրանց վաճառքի գործարք կնքելու համար լիազորված անձ կամ միջնորդ, չարաշահել է մի շարք անձանց վստահությունը եւ կնքելով հողատարածքների առուվաճառքի պայմանագրեր' նրանցից խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի' 309 միլիոն 657 հազար դրամ գումար:

Վարդան Ալեքսանյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քաղաքացիները, ովքեր տուժել են Վարդան Ալեքսանյանի գործողություններից, կարող են դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը