Լրահոս

01.10.2010 16:57


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել էր Բելառուսի դեսպանը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրոպական ինտեգրմանն առնչվող խնդիրներ, մասնավորապես Բելառուսի ներգրավվածության հարցը Արեւելյան գործընկերության ծրագրին: Նաիրա Զոհրաբյանը կրկին անգամ վերահաստատել է, որ Արևելյան գործընկերության ծրագրից Բելառուսի մեկուսացումը որեւէ կերպ չի կարող նպաստել այդ երկրում առկա խնդիրների լուծմանը: Նա նշել է՝ հայկական կողմը գտնում է, որ Բելառուսը պետք է ներգրավված լինի Արևելյան գործընկերության ծրագրում: Կողմերը քննարկեցին նաեւ դեկտեմբերի 19-ին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին առնչվող խնդիրներ:

 

Այս խորագրի վերջին նյութերը