Ծերերի օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այցելել էր Գյումրու ծերերի տուն-ինտերնատ: Մինչև ծերերին շնորհավորելը մարզպետը տեղեկացրեց, որ ինքը սկզբում ցանկություն չի ունեցել նրանց այցելեու, քանի որ շատ է հուզվում, երբ միանգամից նման քանակությամբ ընտանեկան ջերմությունից զրկվածների է տեսնում: Իսկ Գիզիրյանի հուզմունքը արտահայտվեց նրանով, որ չցանկացավ ընթերցել իր աշխատակիցների կողմից պատրաստած շնորհավորանքի տեքստը և ցանկություն հայտնեց նրանց հետ անմիջականորեն շփվել:
Մարզպետը ձեռնունայն չէր եկել։ Որպես նվեր նա իր հետ բերել էր հեռուստացույց և լվացքի մեքենա, որոնք հանձնելուց հետո ինտենսիվորեն սկսեց հետաքրքրվել, թե ինտերնատի բանկիչներն է՞լ ինչի կարիք ունեն.
«Է՞լ ինչ ա ձեզ պետք, է՞լ ինչ էք ուզում, որպեսզի բոլորին բավարարենք , ոչ անհատական: Ռիսկով ասեք, մի ամաչեք»,-ծերերին դիմելով՝ ասել է Գիզիրյանը:
Գիզիրյանը, սակայն, չի մանրամասնել, թե բերված և հավանաբար բերվելիք նվերները մարզպետը իր սեփակա՞ն միջոցներով է ձեռք բերել, թե՞ պետբյուջեի: Ինչպես հայտնի է, մարզպետարանը սեփական բյուջե չունի:
Վերջում Գիզիրյանը ծերերին խոստացավ, որ հաճախակի է այցելելու և խորհուրդ տվեց, որ խնդիրներ առաջանալուն պես անմիջապես իրեն ահազանգեն, և նկատի ունենալով մարզպետարանի աշխատակիցներին ու ինտերնատի տնօրինությանը՝ զգուշացրեց. «Թող փորձեն չկատարել, գլխով են պատասխան տալու»:
Գիզիրյանը շատ էր հուզված

Դերենիկ Մալխասյան
Գյումրի