Լրահոս

02.10.2010 09:37


Ոստիկանության՝ ԱԱՎ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի տեսուչը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության' ԱԱՎ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի տեսուչի կողմից  փաստաթղթեր կեղծելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է եւ հիմնավորվել է, որ ոստիկանության ԱԱՎ' «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի տեսուչ Ս. Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս.Մելքոնյանի հետ համաձայնության գալով, իրացնելու նպատակով  2006-2009 թվականների ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձևաթղթերով կազմված  փաստաթղթեր և դրանք իրացրել տվյալ փաստաթղթերում նշված անձանց'  Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելու եւ մուտքի արտոնագիր ստանալու համար: Կազմվել են մասնավորապես բանկերում դեպոզիտային հաշիվներում գումարի առկայության  վերաբերյալ, ինչպես նաեւ ամուսնության մահվան, ծննդյան, անշարժ գույքի սեփականության  իրավունքի  պետական գրանցման փաստեր հավաստող կեղծ տեղեկանքներ ու  վկայականներ:

Պարզվել է, որ համակարգչային ծառայությունների մասնագետ Ս. Մելքոնյանը նմանօրինակ գործունեություն իրականացրել է նաեւ «Վրեդին» ՍՊԸ-ի տնօրեն, նախկինում փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված Կ.Ենգոյանի եւ «Կարտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ս.Սարգսյանի հետ նախնական համաձայնության գալով՝ նրանցից ստացած ելակետային տվյալներով  նրանց կողմից նշված անձանց անուններով կազմելով կեղծ փաստաթղթեր՝ դեսպանատներ ներկայացնելու համար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա'  Ս. Մելքոնյանին, Կ. Ենգոյանին, Ս. Մկրտումյանին եւ Ս. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի  2-րդ մասով:  Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու համար:

 Ըստ ՀՀ Դատախազության

Այս խորագրի վերջին նյութերը