Օլանդի առաքելությունն իրականանալի չէր. ահաբեկչությունից դեպի խոշոր պատերա՞զմ
Ֆրանսիայի նախագահ Օլանդն ավարտեց իր դիվանագիտական «բլից կրիգը»։
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նա հանդիպեց բրիտանացի վարչապետ Քեմերոնին, ԱՄՆ նախագահին, Գերմանիայի կանցլերին, Իտալիայի վարչապետին և ՌԴ նախագահին։ Արդյունքները տպավորիչ չեն (Ֆրանսիան ու ամբողջ ԵՄ–ն հիմա հիշեցնում է սեփական «խաղերի» արդյունքում բռնաբարված աղջկա, ով արդարություն և պաշտպանություն է խնդրում, սակայն նրան ցավակցելուց և համակերպվելուց բացի՝ այլ բան չեն առաջարկում. այդպես է լինում, երբ որոշում ես սեփական անվտանգության հարցերը վստահել այլոց)։ Ու չէին էլ կարող լինել, քանզի արևմտյան կոալիցիայի առաջնորդ ԱՄՆ–ն այլ խնդիրներ է ուզում լուծել Մերձավոր Արևելքում ու, մասնավորապես, Սիրիայում, իսկ ՌԴ–ն՝ լրիվ այլ խնդիրներ։ Իսկ եթե ԱՄՆ–ը և ՌԴ–ն համատեղ չեն պայքարելու ահաբեկիչների դեմ, ապա ահաբեկչությունն ու պատերազմն ավելի մեծ մասշտաբներ են ընդգրկելու։
Ահաբեկիչները չեն Օբամայի գլխացավանքը, ու նրան, ինչպես ասում են, «նե դո պառիժսկիխ տեռակտով»։
Վաշինգտոնի մարտավարությունը մինչև ՌԴ ավիաուժերի խաղի մեջ մտնելը հետևյալն էր՝ զինել բոլոր այն ուժերին, որոնք կարող են հեռացնել Բաշար Ասադին, որից հետո արդեն պետք է ձևավորվեր սուննիական մարիոնետային իշխանություն Սիրիայում, ինչը հնարավորություն կտար տիրել այդ երկրի նավթային պաշարներին, գազամուղ անցկացնել Քաթարից, ինչպես նաև վերացնել ռուսական միակ ռազմաբազան այդ տարածաշրջանում։
Պարզ է, որ ամերիկյան այս ծրագիրն իրականացվում է ՆԱՏՕ–ի տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի միջոցով։ Վերջինն իր շահերն է հետապնդում՝ ձգտելով մեծացնել Անկարայի ազդեցությունը Սիրիայում, ինչպես նաև լուծել այդ երկրում բնակվող քրդերի հետ կապված խնդիրները։
ԱՄՆ–ի համար Ասադի, էներգակիրների ու ռուսական բազայի հարցն այնքան առաջնային է, որ Վաշինգտոնում աչք են փակում Թուրքիայի և «Իսլամական պետության» սերտ համագործակցության վրա։ Ամերիկյան ցինիզմն ու դեմագոգիան այդ առումով սահմաններ չունի։ Պարզվում է՝ ամերիկյան ավիացիան մինչև հիմա չի խփել ԻՊ կողմից շահագործվող նավթային համակարգին, որպեսզի էկոլոգիական աղետ չլինի. այսպիսին է ամերիկյան իսթեբլիշմենթի ներկայացուցչի մեկնաբանությունը։ Ստացվում է, որ մարդկանց սպանություններն ու վայրագությունները սնուցող նավթային բիզնեսը չի կարելի ոչնչացնել, որպեսզի ... էկոլոգիական աղետ չլինի։ Ինչևէ։
Ռուսների մուտքը սիրիական ռազմական թատերաբեմ փոխեց իրավիճակը։ Ամերիկյան թիրախների առաջնահերթությունը փոխվեց։ Այն հիմա ունի հետևյալ տեսքը՝ ՌԴ, Ասադ և նոր միայն ԻՊ։ Թուրքական կործանիչի գործողությունները պետք է դիտարկել այս առաջնահերթության կոնտեքստում։
Ռուսական ինքնաթիռի վրա հարձակումը պաշտոնական Անկարայի որոշումն էր, բայց Վաշինգտոնում տվել էին դրա համաձայնությունը։
Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ հյուսիսային հատվածում պահելով ահաբեկչական հսկայական խմբեր։ Ռուսական օդուժն աշխատում էր նաև այդ ուղղությամբ։ Ու երբ պարզ դարձավ, որ այդ հատվածը կարող է անցնել Ասադի բանակի վերահսկողության տակ (ինչը կնշանակեր թուրք–սիրիական սահմանի փակում այդ հատվածում), Էրդողանը որոշեց գնալ վա բանկ։
Ամերիկացիներին ձեռնտու է ռուս–թուրքական հակամարտությունը, քանզի դրա արդյունքում ՌԴ–ն կարող է ստանալ նոր ճակատ և ռեսուրսային առումով ջլատվել։ Դա է պատճառը, որ Օբաման կողմ է արտահայտվել թուրքական կործանիչի գործողությանը։ Առանց ՆԱՏՕ–ի, նույնն է թե՝ ԱՄՆ–ի աջակցության՝ Թուրքիան չէր գնա Կրեմլի հետ առճակատման։ Եթե գնացել է ու հարվածի տակ դրել ՌԴ–ի հետ բազմամիլիարդանոց տնտեսական կապերը, ապա դա նշանակում է, որ ավելի մեծ բան է եղել նժարի վրա դրված։ Այդ մեծ բանը Էրդողանի համար կարող է լինել միայն սեփական իշխանությունը, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Սիրիայի վրա ազդեցությունը (չհաշված ԻՊ հետ նավթից ստացվող ստվերային գումարները)։
Վաշինգտոնում առանձնապես չեն էլ թաքցնում, որ աջակցում են Թուրքիայի հակառուսականությանը։ Չեն թաքցնում, քանզի հիմա կռիվը գնում է բաց խաղաքարտերով։
Բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան է ֆինանսավորում ԻՊ–ին, բոլորն էլ գիտեն, որ «Ջեբհաթ ան–Նուսրան» ու մյուս ահաբեկչական կառույցները ֆինանսավորվում են ԱՄՆ դաշնակիցներ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից, բոլորն էլ գիտեն, որ ամերիկյան կես միլիարդ դոլարանոց օգնությունն, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակին» ծառայել է ահաբեկիչների զինմանը։ Գիտեն, բայց ձև էին բռնել, թե, իբր, չգիտեին։
Հիմա այդ ձևականության փուլն անցել է։ Մարդկությունը կանգնած է խոշորամասշտաբ պատերազմի նախաշեմին։ «Բոլորը բոլորի դեմ» սկզբունքով պատերազմը կարող է ճակատագրական լինել։
Կկարողանա՞ խոշոր տերությունները ներկայացնող քաղաքական գործիչների այս սերունդը կանխարգելել սպասվող աղետը՝ հնարավոր չէ կանխատեսել։ Սա այն դեպքն է, երբ նոստրադամուսություն անելն անիմաստ գործ է։
Մեկ բան անվիճելի է՝ Հայաստանի համար այս ամենը չի կարող մտահոգիչ չլինել, քանզի մենք ռազմական գործողությունների թատերաբեմին շատ մոտ ենք՝ պարտերում նստած։
Չի բացառվում, որ ռուս–թուրքական հակամարտությունը տեղափոխվի ղարաբաղյան ճակատ։ Պետք է ամեն ինչի պատրաստ լինել։
Դատելով ամենից՝ ՀՀ իշխանությունները, կարծես թե, պատրաստվում են։ Նրանք «մարդակենտրոն» Սահմանադրություն են ուզում անցկացնել, որի ընդունման դեպքում բանակում, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչելու, Լիսկայի տղային են պաշտոն տալիս, «Այո և ոչ» ռեալիթի շոու են կազմակերպում, հաճախորդաց բանակն են նորանոր դեմքերով համալրում և ՀՀ անվտանգությունն ամրապնդող այլ քայլեր են իրականացնում։ Մի խոսքով, պատրաստվում են։
Սա կարելի էր որպես կոմեդիա դիտարկել, սակայն գործ ունենք տրագիկոմեդիայի հետ։

Կորյուն Մանուկյան