Մենք հանդիսավոր կերպով կպատռենք արձանագրությունները
Վերջերս զրուցեցինք ամերիկյան բարձրաստիճան մի դիվանագետի հետ: Հարցնում էր Հայաստանի հետ ստորագրված ,ցյուրիխյան արձանագրություններիե հետագա ճակատագրի մասին, հետաքրքրվում էր, թե ինչքան ժամանակ կպահանջվի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման համար: Որից հետո հիշեցրեց հետևյալը. «Իրականում շատ ժամանակ չի մնացել: Առջևում ապրիլի 24-ն է, և ցեղասպանության հարցում դարձյալ սկսվելու են ճնշումները»: Եվ իրոք, Միացյալ Նահանգներում գործող հայկական լոբբին արդեն գործի է անցել:
Սփյուռքում կոշտ դիրքորոշման կողմնակիցները հույս ունեն, որ արձանագրությունները չեն վավերացվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից: Այդպիսով հույսեր են տածում, թե նորից կկարողանան դուրս գալ այն նեղ վիճակից, որում հայտնվել են արձանագրությունների պատճառով:
Այն, ինչ լսեցինք ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցչի շուրթերից, մեզ համար լուրջ նախազգուշացում էր, և ասացինք, որ եթե այդ տեսակետը հնչի, թուրք հասարակությունն այն կընկալի որպես «սպառնալիք»:
Ավելի վաղ նման մի հարց էիք ուղղել թուրք բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին և նրանից ստացած ապշեցուցիչ պատասխանը ներկայացրեցինք ամերիկացի պաշտոնյային. «Ի պատասխան Միացյալ Նահանգների ապրիլքսանչորսյան ճնշումներին' մենք հանդիսավոր կերպով կպատռենք և մի կողմ կնետենք հայ-թուրքական արձանագրությունները»:
Առկա է մազոխիստական միտում
Մեր ամերիկացի զրուցակիցը, լսելով այդ պատասխանը, մի պահ լռեց: Դեմքին այնպիսի արտահայտություն կար, կարծես ուզում էր ասել. «Այս խելագար թուրքերն իրոք դա կանենե: Մենք կարծեցինք' հիշեց, թե «ինչպես Թուրքիան 1974թ., հակառակ Վաշինգտոնի նախազգուշացումներին, գնաց Կիպրոս, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում առկա բոլոր ենթադրություններին հակառակ' մերժեց մարտյան որոշումը»:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունից մինչև «Էրգենեքոնի» դատավարություն և գրեթե ամեն բանի ետևում Ամերիկային տեսնելու մազոխիստական միտում կա Թուրքիայում: Սակայն Վաշինգտոնից մեր երկրին հետևողները գիտեն, որ ԱՄՆ-ն այնքան ազդեցություն չունի Անկարայի վրա, որքան թվում է:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն Անկարայում' մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնը կանգնած է քրդական հարցի կարգավորման նախաձեռնության ետևում, պատասխանեց. «Երանի այդքան ազդեցիկ լինեինք»:
Ի վերջո, եթե ԱՄՆ-ն այդքան ազդեցիկ լիներ, Անկարան այսօր չէր փչացնի հարաբերությունները Իսրայելի հետ և չէր մերձենա Իրանի և Սիրիայի հետ: Բնականաբար, չենք ասում, թե Վաշինգտոնն ընդհանրապես ազդեցություն չունի: Պատմությունը ցույց է տալիս բոլորովին հակառակը: Սակայն նույն պատմությունը ցույց է տալիս, որ թուրքերի համար «կենսական» համարվող հարցերում դա ամենևին էլ այդպես չէ: Եթե Միացյալ Նահանգներն այդքան ազդեցիկ լիներ, Կովկասում իրավիճակը վաղուց փոխած կլիներ հօգուտ իրեն:
Այսօր Վրաստանի և Հայաստանի հասարակություններն, ի տարբերություն թուրքերի, ընդհանուր առմամբ ամերիկամետ են: Այստեղ, բնականաբար, առկա է երկու պետությունների' ամերիկյան սփյուռքի գործոնը: Իսկ Ադրբեջանը Վաշինգտոնի հետ համագործակցում է ռազմական, քաղաքացիական և տնտեսական ոլորտներում:
Մեծ խաղը Կովկասում է
Վաշինգտոնը, հակառակ իր նպաստավոր դիրքին, մինչ օրս չի կարողացել ազդել ղարաբաղյան հակամարտության գործընթացի վրա' այն կարգավորելու առումով: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն, ինչ արեց Արևելյան Եվրոպայում, չկարողացավ անել Հարավային Կովկասում:
Կարճ ասած' չկարողացավ տարածաշրջանը վերցնել իր ազդեցության տակ: Առկա հավասարակշռությունները և տեղական իրողությունները խոչընդոտեցին դրան: Եվ ղարաբաղյան հիմնախնդիրը, որը թվում էր, թե հեշտ լուծելի հարց է, այդ պատճառով չկարգավորվեց:
Բացի այդ, այնքան էլ հուսադրող չեն անցած շաբաթ' մամուլի ասուլիսի ժամանակ, Ֆիլիպ Գորդոնի' ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարությունները: Սակայն կարևոր էր, որ նա ասաց, թե գիտի թուրքական տեսակետն, ըստ որի Հայաստանի հետ հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները շաղկապված են:
Այդ խոսքերը վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները, եթե անգամ հավանություն չի տալիս դրան, ընդունում է երկու գործընթացների փոխկապակցվածությունը: Ուղղակի թե անուղղակի' այդ կապն արդեն ներկայացվում է որպես արդի իրողություն:
Իսկ սփյուռքի' ցեղասպանությանն առնչվող նախաձեռնություններն արդի իրողությունների հետ որևէ կապ չունեն. դրանք հիմնականում ենթադրություններ են:
Կարճ ասած' Միացյալ Նահանգներն իրականում գիտի, որ «մեծ խաղը» Կովկասում է ընթանում և հանուն հայկական սփյուռքի' այս տարածաշրջանում չի վտանգի իր շահերը:
Թուրքիան նույն իրողությունների հետ դեմ-հանդիման լինելու պատճառով հանդիսավոր կերպով չի պատռի և մի կողմ չի նետի հայ-թուրքական արձանագրությունները: Միայն թե սխալ կլինի, եթե ամերիկյան վարչակազմը «ապրիլքսանչորսյան զգուշացումներով» փորձի արագացնել արձանագրությունների վավերացման գործընթացը խորհրդարանում: Դա ավելի շատ վնաս կարող է բերել, քան' օգուտ:

Սեմիհ Իդիզ, «Միլլիյեթ»
Թարգմանությունը՝ Սիվիլիթաս հիմնադրամի