Բրյուսելում ԵՄ–Թուրքիա գագաթաժողովում կազմված փաստաթղթի համաձայն՝ Եվրամիությունը ծրագրում է Թուրքիային առնվազն 3 մլրդ եվրո տրամադրել, որպեսզի լուծվի այդ երկրի տարածքում ներգաղթյալներին տեղակայելու հարցը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել այդ գումարի տրամադրմանն ու սկսել է ակտիվորեն լոբբինգ անել դրա օգտին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը, ամփոփելով ԵՄ–Թուրքիա գագաթաժողովի արդյունքները, հայտարարել է, որ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ կարող է մտցվել 2016թ. աշնանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ Անկարան Եվրոպայի առանցքային գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում։
Ուշագրավն այն է, որ ԵՄ–ում ընդունում են, որ «Իսլամական պետության»՝ ԴԱԻՇ–ի նավթի գնորդը Թուրքիան է, որը նաև հովանավորում է Սիրիայի տարածքում գործող այլ ահաբեկչական խմբավորումներին, բայց ընկել են Էրդողանի ոտքերն ու օգնություն են խնդրում։
Փարիզի դեպքերից հետո հայտարարվեց, որ ահաբեկիչները Սիրիայից էին ժամանել փախստականի կարգավիճակով։ Ասել է թե՝ ահաբեկիչները ԵՄ են հասել Թուրքիայի օժանդակությամբ։ Այլ տարբերակ պարզապես չկա։
Ֆրանսիայի նախագահ Օլանդը կցկտուր հայտարարեց, որ պետք է փակել Սիրիայի և Թուրքիայի սահմանը՝ անուղղակիորեն հաստատելով, որ ահաբեկիչները հովանավորվում են Թուրքիայից։ Բայց այդքանով էլ սահմանափակվեց։
Փաստորեն, ստացվում է, որ ԵՄ–ն գիտի, որ Թուրքիան ֆինանսավորում ու հովանավորում է ահաբեկչությունը Սիրիայում, գիտի, որ Թուրքիան կազմակերպված ձևով փախստականներին ուղարկում է ԵՄ (այդ մասին բաց տեքստով հայտարարեց Չեխիայի նախագահը՝ քննադատելով ԵՄ չինովնիկների սխալ որոշումները), գիտի, որ Փարիզի ահաբեկչության հետևում, վերջին հաշվով, Թուրքիան է կանգնած, քանզի առանց այդ պետության ֆինանսավորման՝ ԴԱԻՇ–ը մեկ շաբաթում կզրոյանա, գիտի, բայց այդքանից հետո բացում է դռները Թուրքիայի առաջ ու դեռ մի բան էլ փող հատկացնում։
Սա խոսում է ԵՄ արտաքին քաղաքականության լիակատար սնանկության, անողնաշարության և անհեռատեսության մասին։
Մեր ջերմ ողջույնները հայաստանյան «արևմտամետիստներին» և «ասոցացվողներին», ովքեր, հետույքները բացած, պատրաստ էին Հայաստանը դարձնել խաղալիք Թուրքիայի ու, միաժամանակ, Բաղրամյան 26–ի ձեռքերում։ Այդ գործընթացի փաթեթավորումն, անշո՛ւշտ, բարձրաճաշակ խոսքերով էր արվում, սակայն դրանից «ասոցացման» թուրքամետ էությունը չէր փոխվում։
ԵՄ–ն հիմա Թուրքիայի ոտքերն է ընկել, բայց դա արդեն իրենց գործն է։ Հայաստանի գործը պետք է լինի սեփական անվտանգության հարցերով զբաղվելը։ Հետաքրքրո՞ւմ է այդ հարցը ՀՀ ներկա իշխանություններին։ Դատելով ամենից՝ այնքանով, որքանով։
ՀՀ իշխանություններին հետաքրքրում է միայն սեփական վերարտադրության հարցը։ Մնացածը նրանք թողել են այլոց հույսին։ Այս պայմաններում մեր հանրության անելիքն այնքան պարզ է, որ նույնիսկ լրացուցիչ բացատրության կարիք չկա։
ԵՄ–ի թուրքամետ դիրքորոշումն ու Հայաստանի անելիքը

Կարեն Հակոբջանյան