«Ժառանգության» ցավակցական խոսքը Ամալիա Կոստանյանի անժամանակ մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը մեծ հարված ստացավ. հսկայական էին մեր սիրելի Ամալիայի ներդրած ջանքերը' ուղղված քաղաքացիական հասարակություն ձևավորելու նպատակին: Մեր անկախ պետականության կայացման անցած դժվարին հետագծի բոլոր հատվածներում Ամալիա Կոստանյանն, իր քաղաքացիական նկարագրով, խիզախությամբ, համարձակ նախաձեռնություններով և բարձր ինտելեկտով օժտված մարդուն հատուկ հմտություններով ու հայրենասիրությամբ, պաշտպանել է արդարությունը, նպաստել մեր երկրում օրինականության հաստատմանը և պետականության կայացմանը:
Ամալիա Կոստանյանի անժամանակ կորստի կապակցությամբ' «Ժառանգություն» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին, ինչպեսեւ Հայաստանի ամբողջ քաղաքացիական հասարակությանը: