Մարինե Պետրոսյան. «Կարծում եմ, որ պետք է փորձել այնքան, մինչև վիճակը կոտրվի»
Այսօր և վաղը «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնի շրջանակներում Երևանում անց է կացվում գրքի բացօթյա տոնավաճառ:
«7օր»-ի հետ զրույցում գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ասել է, թե այս միջոցառումը կարող է նպաստել գրող-ընթերցող կապի վերահաստատմանը։
-Բոլոր գրողները կասեն, որ վիճակը բավական ծանր է։ Իմ գիրքը որ եղավ, ես փորձում էի վաճառել, բայց նկատեցի, որ ընթերցողը վերացել է, և դա նրանից չէր, որ տեղյակ չէին։ Վահրամ Մարտիրոսյանը հեռուստատեսությամբ գովազդ անելու հնարավորություն ուներ և նա նույնպես ասաց, որ չի վաճառվում։ Այս միջոցառման շրջանակներում կառավարությունը ջանքեր է թափում, նյութական միջոցներ է դրված, և այդ միացումը կարևոր է ու կարող է լավ էֆեկտ տալ,-նշել է նա։
Ըստ Մարինե Պետրոսյանի՝ պետք է ուշադրությունը սևեռել գրախանութ-սրճարանների վրա, որ մարդ կարողնա գնալ և տեսնել, թե ում գիրքը կարող է գնել։
-Աշխարհի լավագույն և հայտնի գրախանութները սրճարաներ են նաև, և կարծում եմ, որ այս ձևը հաջողության շանս ունի։ Ես կարծում եմ, որ պետք է փորձել այնքան, մինչև վիճակը կոտրվի,-ասել է նա։
Մարինե Պետրոսյանը նշել է, որ չնայած շուկան Հայաստանում մեծ չի լինի, որովհետև բնակչության թիվն արդեն իսկ փոքր է, բայց վիճակն անելանելի չէ, որովեհտև 10 տարի առաջվա հետ համեմատած՝ մարդիկ, հատկապես երիտասարդները, սկսել են գրել։

7or.am