Աշխարհ

02.12.2015 11:34


Ասադ. «Էրդողանի նյարդերը տեղի տվեցին» (տեսանյութ)

Ասադ. «Էրդողանի նյարդերը տեղի տվեցին» (տեսանյութ)

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ ահաբեկիչներն իրենց ֆինանսներն ու զենքը հիմնականում ստանում են Թուրքիայի միջոցով, և դրան աջակցում են Սաուդյան Արաբիան և Քաթարը։ «РИА Новости»-ն հայտնում է, որ այս մասին Ասադն ասել է չեխական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման մասին էլ նշել է, որ դա սիրիական հակամարտությանը Ռուսաստանի միջամտելու հետ կապված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհանդուրժողականության հետևանքն է։

«Էրդողանի նյարդերը տեղի տվեցին, որովհետև Ռուսաստանի միջամտության արդյունքում խախտվեց ուժերի հավասարակշռությունը։ Սիրիայում Էրդողանի ահաբեկչական խմբավորումների տապալումը տանում է դեպի Էրդողանի քաղաքական վախճան»,–ասել է Ասադը:

Միաժամանակ, նա նշել է, որ Դամասկոսը բանակցություններ է վարում քաղաքական ընդդիմության և զինված խմբավորումների հետ` խոստանալով նրանց համաներում հայտարարել զենքը հանձնելուց հետո: Ասադը նաև ընդգծել է՝ սիրիական իրական ընդդիմությունը պետք է ստեղծվի Սիրիայո՛ւմ, ոչ թե արտերկրում:

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկությանը, նա հայտարարել է, որ պատերազմի թեժ պահին չի հեռանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը