Սեմյոն Բաղդասարով. «Թուրքիան նեղուցները միայն պատերազմի դեպքում կարող է փակել» (տեսանյութ)
Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական նավերի տեղաշարժին է ակնապիշ հետևում ողջ աշխարհը։
«Վեստիի» փոխանցմամբ՝ ռուսական ռազմանավերը որևէ խնդիր չեն ունենում նշված նեղուցներով անցնելիս։ Ի պատասխան այն լուրերի, թե Անկարան, իբր, խոչընդոտում է ռուսական նավերի անցումը, ՌԴ զինվորականները շեշտել են՝ Թուրքիան այդ նեղուցներով նավագնացությունը սահմանափակելու իրավունք չունի։
Նշենք, որ նոյեմբերի 30-ին մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ռուսական նավերը Բոսֆորում խոչընդոտների են հանդիպել. նավերի տեղաշարժին հետևող «marinetraffic.com» առցանց համակարգի տվյալներով՝ այդ օրը ռուսական նավերը շարժվել են զիգզագներով ու շրջանագծով՝ երկար ժամանակ սպասելով Բոսֆոր մտնելու թույլտվությանը, մինչդեռ մյուս երկրների նավերը առանց որևէ խնդրի են տեղաշարժվել։ Նույն օրը ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող «Յաուզան» էլ Դարդանելի նեղուցով անցնելիս դեմ–հանդիման հանդիպել էր թուրքական սուզանավին։ Մի քանի ժամ ստուգելով ռուսական նավերը՝ թուրք մաքսավորները նրանց բաց էին թողել սևծովյան նեղուցով։
Ներկայումս «MarineTraffic.com»–ում, որը տեսածրում է համաշխարհային բոլոր նավերը, կուտակումներ չկան։ Իսկ թե ինչու է ՌԴ նավերի ճանապարհին թուրքական սուզանավ մոտեցել, պաշտոնական Անկարան լռում է։ Թուրք գործիչներից մեկի խոսքերով՝ դա շատ նուրբ հարց է։
Հայտնի է, որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցնելով նավագնացությունն իրականանում է շվեյցարական Մոնթրեում կնքված 1936թ. միջազգային կոնվենցիայով, որը երաշխավորում է նեղուցներով բոլոր նավերի ազատ անցումը։ Ըստ կոնվենցիայի՝ Թուրքիան իրավունք ունի արտասահմանյան նավերի համար փակել նեղուցները միայն հայտարարված պատերազմի դեպքում:
Տարեկան այդ նեղուցներով մոտ 80 հազ նավ է անցնում։ Քանիսն են ռուսական՝ հստակ չէ, սակայն հայտնի է, որ այդ ճանապարհով 125 մլն տ նավթ ու նավթամթերք է տեղափոխվում, ինչպես նաև ՌԴ հացահատիկի արտահանումների մեծ մասը։ Ահա թե ինչու Բոսֆորում ու Դարդանելում երկար ժամանակով նավերը կանգնեցնելու ու ստուգումներ անցկացնելու համար համապատասխան բացատրություն է հարկավոր, որն Անկարայի կողմից դեռևս չկա։
«Առևտրային նավերն ընդհանրապես չպետք է կանգնեցվեն։ Կան տարողության սահմանափակումներ։ Սակայն փակել նեղուցները Թուրքիան կարող է միայն պատերազմի դեպքում կամ դրա սպառնալիքի։ Մյուս դեպքերում ռազմանավերին դիպչելու իրավունք չունեն»,–ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն ՍեմյոնԲաղդասարովը։
Սակայն Ռուսաստանից անգամ վիրտուալ սպառնալիք չի եղել, ինչն էլ նշանակում է, որ Թուրքիան խախտել է Մոնթրեի պայմանագիրը։ Փորձագետների կարծիքով դա զարմանալի չէ Թուրքիայի ներկայիս նախագահի օրոք. Էրդողանին չեն հետաքրքրում օրենքները։ Տեղական ԶԼՄ–ում էլ Բոսֆորն արդեն «թուրքական հաղթաթուղթ» է անվանվում։
Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկու խոսքերով՝ Էրդողանից արդեն ամեն ինչ սպասելի է, այդ թվում՝ նեղուցների փակումը։
Սեմյոն Բաղդասարով. «Թուրքիան նեղուցները միայն պատերազմի դեպքում կարող է փակել» (տեսանյութ)
Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական նավերի տեղաշարժին է ակնապիշ հետևում ողջ աշխարհը։
«Վեստիի» փոխանցմամբ՝ ռուսական ռազմանավերը որևէ խնդիր չեն ունենում նշված նեղուցներով անցնելիս։ Ի պատասխան այն լուրերի, թե Անկարան, իբր, խոչընդոտում է ռուսական նավերի անցումը, ՌԴ զինվորականները շեշտել են՝ Թուրքիան այդ նեղուցներով նավագնացությունը սահմանափակելու իրավունք չունի։
Նշենք, որ նոյեմբերի 30-ին մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ռուսական նավերը Բոսֆորում խոչընդոտների են հանդիպել. նավերի տեղաշարժին հետևող «marinetraffic.com» առցանց համակարգի տվյալներով՝ այդ օրը ռուսական նավերը շարժվել են զիգզագներով ու շրջանագծով՝ երկար ժամանակ սպասելով Բոսֆոր մտնելու թույլտվությանը, մինչդեռ մյուս երկրների նավերը առանց որևէ խնդրի են տեղաշարժվել։ Նույն օրը ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող «Յաուզան» էլ Դարդանելի նեղուցով անցնելիս դեմ–հանդիման հանդիպել էր թուրքական սուզանավին։ Մի քանի ժամ ստուգելով ռուսական նավերը՝ թուրք մաքսավորները նրանց բաց էին թողել սևծովյան նեղուցով։
Ներկայումս «MarineTraffic.com»–ում, որը տեսածրում է համաշխարհային բոլոր նավերը, կուտակումներ չկան։ Իսկ թե ինչու է ՌԴ նավերի ճանապարհին թուրքական սուզանավ մոտեցել, պաշտոնական Անկարան լռում է։ Թուրք գործիչներից մեկի խոսքերով՝ դա շատ նուրբ հարց է։
Հայտնի է, որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցնելով նավագնացությունն իրականանում է շվեյցարական Մոնթրեում կնքված 1936թ. միջազգային կոնվենցիայով, որը երաշխավորում է նեղուցներով բոլոր նավերի ազատ անցումը։ Ըստ կոնվենցիայի՝ Թուրքիան իրավունք ունի արտասահմանյան նավերի համար փակել նեղուցները միայն հայտարարված պատերազմի դեպքում:
Տարեկան այդ նեղուցներով մոտ 80 հազ նավ է անցնում։ Քանիսն են ռուսական՝ հստակ չէ, սակայն հայտնի է, որ այդ ճանապարհով 125 մլն տ նավթ ու նավթամթերք է տեղափոխվում, ինչպես նաև ՌԴ հացահատիկի արտահանումների մեծ մասը։ Ահա թե ինչու Բոսֆորում ու Դարդանելում երկար ժամանակով նավերը կանգնեցնելու ու ստուգումներ անցկացնելու համար համապատասխան բացատրություն է հարկավոր, որն Անկարայի կողմից դեռևս չկա։
«Առևտրային նավերն ընդհանրապես չպետք է կանգնեցվեն։ Կան տարողության սահմանափակումներ։ Սակայն փակել նեղուցները Թուրքիան կարող է միայն պատերազմի դեպքում կամ դրա սպառնալիքի։ Մյուս դեպքերում ռազմանավերին դիպչելու իրավունք չունեն»,–ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։

7or.am