Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին' կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է ոլորտի կարեւորությունը' այն համարելով շուկայական տնտեսության զարգացման եւ առողջ մրցակցության ապահովման կարեւոր բաղադրամասերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Նազարյանին