Սերժ Սարգսյանը հերթական ինքնաասուլիսն է տվել։ Այդ միջոցառումը դեռ չի ցուցադրվել։ Միայն լուսանկարներն են տարածվել։ Ենթադրվում է, որ հիմա ընթացքի մեջ է մոնտաժման ծանր աշխատանքը։
Բ26.TV–ն պետք է ամեն ինչ անի, որ «կիքսեր» չերևան, և որ խիարի ուղղությունը ճիշտ լինի, բայց, ինչպես փորձն է ցույց տվել, անգամ մոնտաժված ինքնաասուլիսի ժամանակ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս։ Այնպես որ, սպասենք մոնտաժված հաղորդմանը, որից հետո կտանք դրա բովանդակային գնահատականը։
Մինչ այդ արժե որոշակիորեն ամփոփել «սահմանադրական»հեղաշրջման քարոզչական ընթացքը։
«Այո»–ի արտահաստիքային կողմնակիցները, որոնք ռեալիթի թամաշայի ժամանակ «ոչ» ասողի դերակատարում էին ստացել, չկարողացան իրենց խնդիրը լուծել։ Հաճախորդությունը եթերում չես թաքցնի, անգամ եթե «Մի՛ վռազի» կարգախոսն ես ընտրել։ «Քաղաքացիականներն» էլ ահագին աշխատեցին Սերժի օգտին, բայց դե, «ինստիտուցիոնալիզմը» պարկում չես թաքցնի։
Ինչ մնում է «այո»–ի հաստիքային կողմնակիցներին, ապա սրանք շատ ծանր ու անհեթեթ վիճակի մեջ էին հայտնվել։ «Այո»–ականները սահմանադրական հանրաքվեի համար դրական գնահատական ստանալու նպատակով ... հայհոյում էին Սերժ Սարգսյանին։ Մարդկանց հետ հանդիպում ու ասում էին, թե եթե ուզում եք ՀՀԿ ղեկավարից պրծնել ու իշխանափոխություն անել, ապա քվեարկեք «այո»։
Սա քարոզչական բլեֆի առաջին աստիճանն էր։
Մյուս երկու բլեֆները օրերս կրկին ներկայացրեց ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանը, ով արդեն վաղուց հրաշամանուկ չէ, բայց դեռ այդպիսին ընկալվում է իշխանական կաբինետներում։
Դավիթը դիմեց շանտաժ–բլեֆի օգնությանը։ Ասում է՝ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, ապա Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ և ցանկացած նախագահի պարագայում երկիրը կղեկավարի Մեդվեդև–Պուտին տարբերակով, քանզի ՀՀԿ–ական մեծամասնությունը կենթարկվի վարչապետին։
Դավիթ Հարությունյանը որքան էլ նախկին հրաշամանուկ լինի, չի կարող չհասկանալ, որ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, ապա Սերժ Սարգսյանը ոչ միայն վարչապետ, այլ վարչության պետ չի կարող դառնալ, քանզի Մեդվեդև–Պուտին մոդելը Հայաստանում չի կարող կիրառվել։
Չի կարող, քանզի՝
ա) Սերժ Սարգսյանի հանրային վարկանիշն, ի տարբերություն Պուտինի, գրեթե զրոյական է, և նա չի կարող տեղապահ նշանակել ու վստահ լինել, որ իր փաստացի իշխանությունը հեղինակության հաշվին կպահպանի,
բ) Սերժ Սարգսյանը չունի և չի էլ ուզում ունենալ իր «Մեդվեդևը», քանզի շատ լավ գիտի, թե ինչ է իրեն սպասվելու այդ դեպքում,
գ) Սերժ Սարգսյանն այնպես է կառավարել, որ ցանկացած մեկը, անգամ նրա եղբայրը եթե դառնա նախագահ, ապա անմիջապես սկսվելու է Սերժ Սարգսյանի գործոնն իշխանական համակարգում չեզոքացնելու գործընթացը. ՀՀԿ ղեկավարը սա շատ լավ հասկանում է և հենց այդ նպատակով էլ փոխում է Սահմանադրությունը, այլապես ի՞նչ իմաստ ուներ գնալ խուճուճ և անորոշ ճանապարհով,
դ) հայաստանյան քաղաքական համակարգի առանձնահատկություններն այնպիսին են, որ եթե նույնիսկ ՀՀԿ–ն մեծամասնություն ունենա խորհրդարանում, ապա մեկ օրվա մեջ կողմնորոշվելու է դեպի նախագահի աթոռը զբաղեցնող մարդը, քանզի ուժայիններին տնօրինում է նախագահը, այլ ոչ թե վարչապետը, և բացի այդ՝ ՀՀԿ–ականները և գրեթե ամբողջ պետական ապարատը հանրությունից ոչ պակաս են զզված Սերժ Սարգսյանի ու իր նեղ թիմի կառավարումից ու օր առաջ ուզում են ազատվել այս ապաշնորհներից,
ե) անգամ մանկապարտեզի երեխանեը գիտեն, որ Ս. Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները, որպեսզի պահի իր տեղը իշխանական համակարգում, ու եթե դա հնարավոր լիներ գործող Սահմանադրությամբ, ապա նա մազոխիստ չէ, որ գնա փոփոխության։
Մի խոսքով, Բ26–ը Դավիթ Հարությունյանի միջոցով բլեֆ է ուզում անել, բայց դե, քանի՞ չորքոտանի կա, որ կհավատա այդ բլեֆներին։
Մի կողմից ասում են, թե քվեարկեք «այո», որպեսզի Սերժը հեռանա, իսկ մյուս կողմից էլ թե՝ եթե քվեարկեք «ոչ», ապա Սերժը կմնա, այսինքն՝ կրկին առաջարկում են «այո» քվեարկել։
Բ26–ի եռաստիճան բլեֆը
Սերժ Սարգսյանը հերթական ինքնաասուլիսն է տվել։ Այդ միջոցառումը դեռ չի ցուցադրվել։ Միայն լուսանկարներն են տարածվել։ Ենթադրվում է, որ հիմա ընթացքի մեջ է մոնտաժման ծանր աշխատանքը։
Բ26.TV–ն պետք է ամեն ինչ անի, որ «կիքսեր» չերևան, և որ խիարի ուղղությունը ճիշտ լինի, բայց, ինչպես փորձն է ցույց տվել, անգամ մոնտաժված ինքնաասուլիսի ժամանակ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս։ Այնպես որ, սպասենք մոնտաժված հաղորդմանը, որից հետո կտանք դրա բովանդակային գնահատականը։
Մինչ այդ արժե որոշակիորեն ամփոփել «սահմանադրական» հեղաշրջման քարոզչական ընթացքը։
«Այո»–ի արտահաստիքային կողմնակիցները, որոնք ռեալիթի թամաշայի ժամանակ «ոչ» ասողի դերակատարում էին ստացել, չկարողացան իրենց խնդիրը լուծել։ Հաճախորդությունը եթերում չես թաքցնի, անգամ եթե «Մի՛ վռազի» կարգախոսն ես ընտրել։ «Քաղաքացիականներն» էլ ահագին աշխատեցին Սերժի օգտին, բայց դե, «ինստիտուցիոնալիզմը» պարկում չես թաքցնի։
Ինչ մնում է «այո»–ի հաստիքային կողմնակիցներին, ապա սրանք շատ ծանր ու անհեթեթ վիճակի մեջ էին հայտնվել։ «Այո»–ականները սահմանադրական հանրաքվեի համար դրական գնահատական ստանալու նպատակով ... հայհոյում էին Սերժ Սարգսյանին։ Մարդկանց հետ հանդիպում ու ասում էին, թե եթե ուզում եք ՀՀԿ ղեկավարից պրծնել ու իշխանափոխություն անել, ապա քվեարկեք «այո»։
Սա քարոզչական բլեֆի առաջին աստիճանն էր։
Մյուս երկու բլեֆները օրերս կրկին ներկայացրեց ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանը, ով արդեն վաղուց հրաշամանուկ չէ, բայց դեռ այդպիսին ընկալվում է իշխանական կաբինետներում։
Դավիթը դիմեց շանտաժ–բլեֆի օգնությանը։ Ասում է՝ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, ապա Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ և ցանկացած նախագահի պարագայում երկիրը կղեկավարի Մեդվեդև–Պուտին տարբերակով, քանզի ՀՀԿ–ական մեծամասնությունը կենթարկվի վարչապետին։
Դավիթ Հարությունյանը որքան էլ նախկին հրաշամանուկ լինի, չի կարող չհասկանալ, որ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, ապա Սերժ Սարգսյանը ոչ միայն վարչապետ, այլ վարչության պետ չի կարող դառնալ, քանզի Մեդվեդև–Պուտին մոդելը Հայաստանում չի կարող կիրառվել։
Չի կարող, քանզի՝
ա) Սերժ Սարգսյանի հանրային վարկանիշն, ի տարբերություն Պուտինի, գրեթե զրոյական է, և նա չի կարող տեղապահ նշանակել ու վստահ լինել, որ իր փաստացի իշխանությունը հեղինակության հաշվին կպահպանի,
բ) Սերժ Սարգսյանը չունի և չի էլ ուզում ունենալ իր «Մեդվեդևը», քանզի շատ լավ գիտի, թե ինչ է իրեն սպասվելու այդ դեպքում,
գ) Սերժ Սարգսյանն այնպես է կառավարել, որ ցանկացած մեկը, անգամ նրա եղբայրը եթե դառնա նախագահ, ապա անմիջապես սկսվելու է Սերժ Սարգսյանի գործոնն իշխանական համակարգում չեզոքացնելու գործընթացը. ՀՀԿ ղեկավարը սա շատ լավ հասկանում է և հենց այդ նպատակով էլ փոխում է Սահմանադրությունը, այլապես ի՞նչ իմաստ ուներ գնալ խուճուճ և անորոշ ճանապարհով,
դ) հայաստանյան քաղաքական համակարգի առանձնահատկություններն այնպիսին են, որ եթե նույնիսկ ՀՀԿ–ն մեծամասնություն ունենա խորհրդարանում, ապա մեկ օրվա մեջ կողմնորոշվելու է դեպի նախագահի աթոռը զբաղեցնող մարդը, քանզի ուժայիններին տնօրինում է նախագահը, այլ ոչ թե վարչապետը, և բացի այդ՝ ՀՀԿ–ականները և գրեթե ամբողջ պետական ապարատը հանրությունից ոչ պակաս են զզված Սերժ Սարգսյանի ու իր նեղ թիմի կառավարումից ու օր առաջ ուզում են ազատվել այս ապաշնորհներից,
ե) անգամ մանկապարտեզի երեխանեը գիտեն, որ Ս. Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները, որպեսզի պահի իր տեղը իշխանական համակարգում, ու եթե դա հնարավոր լիներ գործող Սահմանադրությամբ, ապա նա մազոխիստ չէ, որ գնա փոփոխության։
Մի խոսքով, Բ26–ը Դավիթ Հարությունյանի միջոցով բլեֆ է ուզում անել, բայց դե, քանի՞ չորքոտանի կա, որ կհավատա այդ բլեֆներին։
Մի կողմից ասում են, թե քվեարկեք «այո», որպեսզի Սերժը հեռանա, իսկ մյուս կողմից էլ թե՝ եթե քվեարկեք «ոչ», ապա Սերժը կմնա, այսինքն՝ կրկին առաջարկում են «այո» քվեարկել։
Շա՜տ «շուստրի» են, է, ախր։ Ու «մարդակենտրոն»։
Սամվել Խաչագողյան