Լրահոս

02.10.2010 14:51


Քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլում կատարված աշխատանքները

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն:

Զրույցի ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլում կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

Կողմերն արձանագրեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գրանցված առաջընթացը, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին խորհրդատվության շրջանակների ընդլայնման և շարունակականության ապահովման հարցերում:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և դրա հետ փոխկապակցված պաշտպանական բարեփոխումները նպատակաուղղված են միմիայն պաշտպանական կարողությունների զարգացմանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը