Աշխարհ

05.12.2015 11:07


Թուրքիային ԻԼԻՊ–ի նավթի մատակարարումներն ԱՄՆ–ում համարում են «աննշան»

Թուրքիային ԻԼԻՊ–ի նավթի մատակարարումներն ԱՄՆ–ում համարում են «աննշան»

Ահաբեկիչների կողմից գրավված Սիրիայի տարածքներից Թուրքիա մաքսանենգ ճանապարհով մատակարարվող նավթի քանակն աննշան է։ «РБК»–ն՝ վկայակոչելով «AFP»–ին, նշում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության՝ էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ամոս Հոհշթեյնը։

Վերջինի խոսքով՝ «Իսլամական պետության» նավթի զգալի մասը վաճառվում է Իրաքի և Սիրիայի սև շուկայում։

«Մաքսանենգ ճանապարհով Թուրքիա հասնող նավթի քանակը չափազանց փոքր է, և ժամանակի ընթացքում նվազել է։ Այն աննշան է ինչպես նավթի քանակի, այնպես էլ ստացվող եկամտի ծավալի առումով»,–հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։

Նաև ընդգծել է, որ նավթի ոչ մեծ քանակով բեռնատարները իրոք կարող են հատել թուրք–սիրիական սահմանը, բայց ոչ այն քանակությամբ, որը որևէ հետաքրքրություն կներկայացնի։

«Չեմ կարծում, որ լայնածավալ մաքսանենգություն գոյություն ունի ԻԼԻՊ–ի և Թուրքիայի միջև»,–ընդգծել է Հոհշթեյնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը