Քաղաքական

06.12.2015 13:43


Սերժ Սարգսյանը չի խոսել, Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ կշարունակի մնալ վարչապետ

Սերժ Սարգսյանը չի խոսել, Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ կշարունակի մնալ վարչապետ

Սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցել են նաև Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը։

Երևանի Սուրեն Սպենդիարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամաս Սերժ Սարգսյանը ժամանել է Ռիտա Սարգսյանի հետ։

Սերժ Սարգսյանը չի պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ դա կանի հանրաքվեի ավարտից հետո:

Իսկ քվեարկությանը մասնակցած ՀՀ վարչապետ, «այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ սահմանադրական փոփոխություններից հետո էլ կշարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

«Ես հիմա վարչապետ եմ և հուսով եմ, որ ապագայում էլ վարչապետ կլինեմ»,–ասել է Հ. Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ սահմանադրական փոփոխությունները չանցնելու դեպքում իրենք նախագահի առնվազն երեք թեկնածու ունեն, և լրագրողների հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանն իրեն այդ թեկնածուների մեջ տեսնո՞ւմ է, վերջինն արձագանքել է. «Ով խոսել է՝ հարցն իրեն ուղղեք»։

Միաժամանակ, նա նշել է, որ իր թեկնածության հարցը չի քննարկվել, և բոլոր հարցերը կքննարկվեն 2017թ. ընտրություններից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը