Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի հեռակա բանավեճը
Մի քանի օր առաջ տեղի ունեցած ինքնաասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը «սուխոյ ատկազի» տարբերակով հրաժարվեց իր իսկ խոստումներից։
Այն հարցին, թե արդյոք ուժի մե՞ջ են իր այն խոսքերը, թե կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում չի հավակնելու վարչապետի ու նաև ԱԺ նախագահի պաշտոններին, ՀՀԿ ղեկավարը պատասխանել է, թե միայն 2017–ի խորհրդարանական ընտրություններից հետո կհայտարարի այդ մասին՝ փաստացի չբացառելով, որ եթե ՀՀԿ–ի համար կարողանա համապատասխան «տոկոս խփել», ապա 2018–ից հետո կարող է դառնալ վարչապետ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հրաժարում սեփական խոսքերից։ Հակառակ դեպքում նա պարզապես կարող էր կրկնել մեկ տարի առաջ իր ասածները կամ էլ նշել, որ ինքն այդ մասին արդեն խոսել է, և դա մնում է ուժի մեջ։
Սարգսյանի ինքնաասուլիսից առաջ էլ Դավիթ Հարությունյանն էր հայտարարել, որ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, ապա Սերժ Սարգսյանը գործող Սահմանադրությամբ կարող է հետագայում դառնալ վարչապետ։ Դա, իհարկե, բլեֆ է, քանզի նոր նախագահի դեպքում (ով էլ որ նա լինի) Սարգսյանը ոչ թե վարչապետ, այլ նույնիսկ վարչության պետ չի նշանակվի (այդ մասին ամենալավը պատկերացնում է ինքը Սարգսյանը), բայց տվյալ դեպքում հարցն այլ է։
Հարցն այն է, որ Սարգսյանը հայտարարել է իշխանությունից չհեռանալու ցանկության և այդ ցանկությունը վարչապետի պաշտոնի միջոցով իրականացնելու մասին։
Սարգսյանի ինքնաասուլիսի մեխը հենց այս մասին բարձրաձայնելն էր։ Դրանով նա ցանկանում էր սառը ջուր լցնել Հովիկ Աբրահամյանի հավակնությունների վրա՝ իշխանական բուրգին հասկացնելով, որ վերջինս ոչ թե իր քաղաքական ժառանգորդն է, այլ թիվ մեկ թիրախը, որին հեռացնելը ժամանակի խնդիր է։
Սարգսյանն անգամ ցույց տվեց, թե ինչպես է պատրաստվում քավության նոխազ դարձնել Աբրահամյանին։ Նա հայտարարեց, որ կառավարությունից բողոքելու փոխարեն մարդիկ գալիս են Բաղրամյան 26, ինչը սխալ է, քանզի ինքը կապ չունի տնտեսության մեջ տիրող իրավիճակի հետ (պատժելու պահեստային տարբերակներից է համարվում սահմանադրական հանրաքվեի ժամանակ արձանագրված կոպիտ ու «ափաշքարա» կեղծիքները Հ. Աբրահամյանի վրա «դուրս գրելը»)։
Սարգսյանն, իհարկե, «համեստություն» է անում։ Նա ոչ միայն կապ ունի տնտեսության մեջ տիրող իրավիճակի հետ, այլ նաև ուղղակի պատասխանատվություն է կրում դրա համար և՛ սահմանադրորեն, և՛ քաղաքականապես։
ՀՀԿ ղեկավարն իր նեղ թիմով «Մեկ օլիգարխի տնտեսություն» է կառուցում և նեոբոլշևիկյան քաղաքականություն իրականացնում, ինչի հետևանքով «ապահով Հայաստանից» հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ են հեռացել, աղքատությունն աճել է, բիզնեսները փակվել են, ներդրումները կտրուկ կրճատվել են, տնտեսական անկման ռեկորդ է գրանցվել, և թուլացել է ՀՀ պաշտպանունակությունը։
Ասել, որ Հովիկ Աբրահամյանն այս ամենի համար պատասխանատու չէ, ճիշտ չի լինի, բայց պետք է պատասխանատուների դասակարգում տեղի ունենա։ Երկուսն էլ մեղավոր են՝ մեկը՝ որպես տնտեսության թուլացման գաղափարախոս ու թուլացման շահառու, մյուսը՝ կամակատար պաշտոնյա։ Ինչևէ։
Վերադառնալով ներիշխանական խնդիրներին՝ նկատենք, որ այսօր Հովիկ Աբրահամյանն անուղղակիորեն պատասխանել էՍերժ Սարգսյանին՝ բացահայտորեն հայտարարելով, որ համաձայն չէ վերջինիս ծրագրերի հետ։
Գործող վարչապետը հայտարարել է, որ ինչպես հիմա, այնպես էլ ապագայում հույս ունի, որ կլինի վարչապետ։ Իսկ դա նշանակում է, որ Աբրահամյանի ցանկությունը կտրուկ հակասության մեջ է մտնում Սարգսյանի ցանկության հետ։ Եթե երկուսն էլ ապագայում վարչապետ են ուզում լինել, ապա առնվազն մեկի մոտ դա չի կարող ստացվել։
Թե ինչով կավարտվեն այս հրապարակային «կծոցիները», կերևա շատ շուտով։ Հանրությանը, սակայն, ներիշխանական այդ «կծոցիներից» ու դրանց արդյունքներից, մեծ հաշվով, որևէ օգուտ չկա (թեև ինչքան իրար «ուտեն», այնքան լավ)։ Օգուտ կլինի այն դեպքում, երբ ձևավորվեն նոր օրակարգ և նոր թիմ, որը կկարողանա իշխանափոխություն իրականացնել և Հայաստանի համար արտաքին ու ներքին նոր քաղաքականություն կյանքի կոչել։

Վերադառնալով ներիշխանական խնդիրներին՝ նկատենք, որ այսօր Հովիկ Աբրահամյանն անուղղակիորեն պատասխանել է Սերժ Սարգսյանին՝ բացահայտորեն հայտարարելով, որ համաձայն չէ վերջինիս ծրագրերի հետ։
Գործող վարչապետը հայտարարել է, որ ինչպես հիմա, այնպես էլ ապագայում հույս ունի, որ կլինի վարչապետ։ Իսկ դա նշանակում է, որ Աբրահամյանի ցանկությունը կտրուկ հակասության մեջ է մտնում Սարգսյանի ցանկության հետ։ Եթե երկուսն էլ ապագայում վարչապետ են ուզում լինել, ապա առնվազն մեկի մոտ դա չի կարող ստացվել։
Թե ինչով կավարտվեն այս հրապարակային «կծոցիները», կերևա շատ շուտով։ Հանրությանը, սակայն, ներիշխանական այդ «կծոցիներից» ու դրանց արդյունքներից, մեծ հաշվով, որևէ օգուտ չկա (թեև ինչքան իրար «ուտեն», այնքան լավ)։ Օգուտ կլինի այն դեպքում, երբ ձևավորվեն նոր օրակարգ և նոր թիմ, որը կկարողանա իշխանափոխություն իրականացնել և Հայաստանի համար արտաքին ու ներքին նոր քաղաքականություն կյանքի կոչել։
Կորյուն Մանուկյան