Արմեն Այվազյան. «Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում»
-Ամեն անգամ արձագանքել ու գնահատական տալ մի գործընթացի, որն ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված և հայանպաստ լուծումների չի բերելու, այնքան էլ նպատակահարմար չէ։ Տարիներ շարունակ քննադատել եմ արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցությունների ամբողջ կառուցվածքը, ինչպես նաև դրա հետ շաղկապված հայ-թուրքական խորքային հակամարտության անտեսումը,-«7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասել է «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։ -Հետևաբար, մյունխենյան այս հանդիպումն էլ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական սխալ ուղու հերթական վտանգավոր հանգրվանն է։
Ըստ Ա. Այվազյանի «դրական գնահատական տալն անհնար է այս և նմանատիպ հանդիպումներին, որովհետև ընդհանուր ուղղությունը կապիտուլյանտական է Հայկական հարցի նկատմամբ՝ ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ճակատում։ Առավել ևս, երբ Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ ավելի է կարծրացել, նրանց առաջնորդն անում է այնպիսի հայտարարություններ, որոնցից հետո բանակցելն անգամ անիմաստ է»։
«7օր»-ի զրուցակիցն ասել է, թե նման մթնոլորտում բանակցությունները կարող են արդյունք տալ միայն Հայաստանի միակողմանի զիջումների պարագայում, մանավանդ, որ տեսնում ենք, որ Հայաստանը չի էլ պատասխանում այդ հայտարարություններին։
-Հայաստանի ղեկավարությունը չի պատասխանում այնպես, ինչպես հարկն է, և լուրջ չի վերաբերվում այս հայտարարություններին։ Մինչդեռ Ալիևի հայտարարությունը համապատասխանում է Ադրբեջանի ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականությանը, որը նախապատրաստում է նոր պատերազմ,-նշել է Արմեն Այվազյանն ու հավելել,- Խրախճանքների ու վայելքների այն անզուսպ քարոզը, ինչպես նաև տեղակատվական խուլ շրջափակումը, որն այսօր Հայաստանի հեռուստաեթերում ունենք, ցույց է տալիս, որ ժողովրդին, հատկապես երիտասարդությանն ուզում են ամեն կերպ հեռու պահել քաղաքական հարցերից։ Մինչդեռ իրական, գոյութենական սպառնալիքներից ժողովրդի ու պետական համակարգի օտարացումը, որն առաջ է տանում ՀՀ այսօրվա քաղաքական կուրսը, ծայրահեղ վտանգավոր երևույթ է, որն անակնկալի է բերելու մեր ժողովրդին այն պահին, երբ ազգային համախմբումը դառնալու է անհրաժեշտություն՝ օրվա խնդիր։
«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրենն ասել է, թե Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում, հատկապես այն հարցերում՝ որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության վճռորոշ խնդիրներին։

Սյուզի Մելքոնյան