Սահմանադրական հանրաքվեի տոկոսխփոցիին աջակցելուց հետո խորհրդարանական հնազանդ մեծամասնությունը ԱԺ–ում «խփելու» է պետական բյուջեի նախագիծը։
Այս տարվա բյուջետային գործընթացի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը պաշտոնապես խոստանում է կյանքի որակի վատացում (սոցապ նախարար Ասատրյանը բնական համարեց, որ հաջորդ տարի լավ բան պետք չէ սպասել)։
Ուշագրավն այն է, որ վատ կյանքի ապահովման խոստումը փորձ է արվում ներկայացնել որպես ազնվության և անկեղծության դրսևորում։
Եթե կառավարության գործառույթն ազնվորեն ու անկեղծորեն վատ կյանքի ապահովում խոստանալն է, ապա ցանկացած մեխի գլուխ կարելի է նշանակել աշխատանքի։ Կամ էլ կառավարությունն ընդհանրապես պետք է վերացնել, քանզի Բաղրամյան 26–ից իջեցված ծրագրի շրջանակներում, միևնույն է, վատ է լինելու։
Կառավարությունը խնդիրներ լուծելու փոխարեն մասնագիտացել է «կռուտիտների» մեջ։
Ի դեպ, մի չինովնիկ բոլորիս ազնվորեն ու անկեղծորեն «ավետեց», որ հաջորդ տարի Հայաստանի արտաքին պարտքը կրկին կաճի ու կանցնի 5 միլիարդ դոլարի սահմանագիծը, որը մեր ՀՆԱ–ի կեսն է։ Խոսքս ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի մասին է։ Սա այն պաշտոնյաներից է, ովքեր, պատկերավոր ասած, «նստել» են Կերենսկու օրոք, ՆԷՊ–ի օրոք, հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո։ Մի խոսքով, Սաֆարյանն ընդմիշտ է՝ «Coca-Cola»–ի նման. «բացելիս» թշշոց է գալիս, բայց մեջն օգտակար բան չկա։
Թե որ արժանիքների համար է նա մնացել Ֆիննախում, դժվար է ասել։ Տեսակով գորշ և միջակ գիտելիքների տեր Սաֆարյանը, թերևս, կարողացել է բոլորին համոզել, որ ինքը բյուջետային գործընթացի «գելն» է և անփոխարինելի։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
Եթե բյուջեի մասնագետ լինելն այն է, որ հայտարարես, թե պետական պարտքը կրկին ավելանալու է, որպեսզի կառավարությունը կարողանա համապատասխան ծախսեր իրականացնել, ապա դրա համար լրիվ այլ որակներ են պահանջվում. մասնագետ պետք չէ լինել։
Մասնագիտական որակներ չեն պահանջվում նաև ամեն տարվա բյուջեի թվերը նախորդ տարվա բյուջեից «քոփի–փեսթ» անելու, մի քիչ ավել ու մի քիչ պակաս թվեր իրար կցմցելու և այդ փաստաթուղթը խորհրդարան ներկայացնելու համար։
Իսկ եթե Սաֆարյանի արժանիքն այն է, որ նա կարողանում է բոլոր շեֆերի հետ լեզու գտնել, ապա դրա համար նույնպես տնտեսագետ պետք չէ լինել։
Հովիկ Աբրահամյանը վատ կյանք է խոստանում, իսկ Պավել Սաֆարյանը՝ նոր պարտքեր։ Եվ ինչո՞ւ պետք է այս մարդկանց պահի ՀՀ հարկատուն։
Իհարկե, հասկանալի է, որ խնդիրները վերևից են գալիս, բայց «Coca-cola»–ի պես ընդմիշտներն էլ իրենց փայն ունեն կյանքի որակի վատացման հարցում։
Ընդմիշտ «Coca-Cola» – 3

Սամվել Խաչագողյան