Լրահոս

04.10.2010 10:58


ԸՀԱԿ ընդդեմ ՀՀԿ-ական Վարչապետի

Պետական մարմիններում  պաշտոններ  զբաղեցնող   ՀՀԿ  անդամները, շարունակում  են  խախտել  «Կուսակցությունների  մասին» ՀՀ   օրենքի  10-րդ  հոդվածի  1-ին  մասին  պահանջներն'  իրենց  պաշտոնեական  դիրքն  օգտագործելով  հօգուտ  կուսակցական  շահերի /տե'ս  Հ.Գ./:

Այդ  կապակցությամբ, այսօր հաղորդում  ենք  ներկայացրել   Հատուկ  քննչական  ծառայություն  ՀՀ  Վարչապետի  պաշտոնը  զբաղեցնող  ՀՀԿ-ականի  այդ  օրինախախտման  մասին:

«Ընդդեմ  ՀՀԿ  Ապօրինությունների» համահայկական  կոմիտե /նախաձեռնող  խումբ/

 լրատվություն

Հ.Գ. - « Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ կազմակերպած ՀՀԿ անդամ  ուսուցիչների պարգևատրման արարողությանը։
...Տիգրան Սարգսյանը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում և կրթության ու մանկավարժության բնագավառում ունեցած վաստակի համար վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հանրապետության տարբեր դպրոցներ ներկայացնող 10 ուսուցիչների»։

www.gov.am-02.10.10թ.

Այս խորագրի վերջին նյութերը