Լրահոս

04.10.2010 12:51


Ի՞նչ է ուսումնասիրելու ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունն Արցախում

Մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության մասին խոսելիս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ առաքելությունը, որը ժամանելու է տարածաշրջան որևէ առնչություն չունի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ներկայացված Ադրբեջանի նախագծի հետ՝ չնայած դրա վերաբերյալ Ադրբեջանական կողմի պնդումներին։

-ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները սեպտեմբերի 6-ին հայտարարությւոն արեցին և ասացին, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ գարնանը, իսկ ադրբեջանցիները ներկայացրել էին իրենց բանաձևը հուլիսի սկզբին։ Երկրորդ, սա եռանախագահների առաքելություն է։ ՄԱԿ միայն մեկ կառույցից՝ փախստականների գրասենյակից մեկ-երկու հոգի, որպես տեխնիկական փորձագետներ ուղեկցելու են եռանախագահներին և իրենց օգնականներին։ ՄԱԿ որևէ այլ կառույց առնչություն չունի այս առաքելության հետ և երրորդ, այս առաքելությունն ուսումնասիրելու է ընդհանուր կացությունն այդ տարածաշրջանում։ Եռանախագահներից երկուսը նոր են նշանակված և այս տարածաշրջանում չեն եղել, մանրամասն տեղյակ չեն իրավիճակին։ Նրանք  օգտագործելու են այս առիթը, որ տեղում նաև ծանոթանան իրավիճակին,- պարզաբանել է Էդվարդ Նալբանդյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը