Քաղաքական

11.12.2015 15:27


Գևորգ Կոստանյանը չի կարող հավատալ, որ Հովիկ Աբրահամյանը նման հայտարարություն է արել

Գևորգ Կոստանյանը չի կարող հավատալ, որ Հովիկ Աբրահամյանը նման հայտարարություն է արել

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ դեկտեմբերի 6–ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 461 հաղորդագրություն։ Դրանցից 14-ի դեպքում հարուցվել է քրեական գործ, իսկ 159–ի մասով որոշվել է մերժել քր. գործի հարուցումը։

Գ. Կոստանյանը նաև չի բացառել, որ եթե ապացուցվեն համատարած ընտրակեղծիքների վերաբերյալ պնդումները, ապա հանրաքվեի արդյունքներն անվավեր կճանաչվեն։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե խախտումները պատկերող տեսանյութերը մոնտաժված են, ՀՀ գլխավոր դատախազը նախ նշել է, որ չի լսել այդ հայտարարությունը, ապա ավելեցրել է.

«Անկեղծորեն, չեմ կարող հավատալ, որ նման հայտարարություն եղել է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը