Լրահոս

04.10.2010 13:16


Գագիկ Մելիքյանը հաշվել չգիտի՞

Այսօր ժամը 12-ին մեկնարկած Ազգային ժողովի աշխատանքները խափանվել են քվեարկության համակարգի անսարքության պատճառով։

Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե քանի որ սա Մելիք-Ադամյան նիստերի դահլիճում վերջին քառօրյան է, պետք է մի կերպ համակերպվել, «քանի որ հաջորդ քառօրյան կանցկացնենք վերանորոգված, գեղեցիկ դահլիճում։

Ապա Հ. Աբրահամյանը ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին խնդրել է  հաշվել դահլիճում ներկա պատգամավորներին։ Գագիկ Մելիքյանը մատով հաշվելուց հետո հայտարարել է, թե դահլիճում 93 պատգամավոր է ներկա։

Այնուհետև, երբ համակարգը սկսել է աշխատել, արդեն էլեկտրոնային տարբերակով 101 պատգամավոր է գրանցվել։

Հարց է առաջանում՝ Գագիկ Մելիքյա՞նն է սխալ հաշվել, թե՞ պատգամավորներն են, ինչպես միշտ, գրանցվել ուրիշների փոխարեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը