Քաղաքական

12.12.2015 12:21


Լրացել է վերահաշվարկ իրականացնելու համար օրենքով սահմանված ժամկետը

Լրացել է վերահաշվարկ իրականացնելու համար օրենքով սահմանված ժամկետը

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբերի 11-ին, իրականացված թվով 8 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 21-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 3-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 29-ով: Այսօր` դեկտեմբերի 11-ին, լրացել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու համար օրենքով սահմանված ժամկետը: Սահմանված ժամկետում ընդհանուր առմամբ 53 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 30-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 42-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 101-ով:

Այս խորագրի վերջին նյութերը