Միջազգային հարաբերություններում խոր ճգնաժամ է։ Բոլորը պատերազմում են բոլորի դեմ։ Չկան հստակ դաշինքներ։ Մի հարցում պետությունները կարող են դաշնակցել, իսկ մեկ այլ հարցում՝ իրար դեմ կատաղի պայքար մղել։
Սիրիան ամբողջությամբ բացեց վերջին քսանհինգ տարվա ընթացքում կուտակված բոլոր թարախապարկերը։
Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո առավել քան բացահայտ դարձավ, որ, օրինակ, ՆԱՏՕ–ն և ՀԱՊԿ–ը մոնոլիտ կառույցներ չեն։ ՆԱՏՕ–ի որոշ անդամներ հոգով ու սրտով ՌԴ–ի հետ են, իսկ ՀԱՊԿ–ում կան Թուրքիայի կամ ԱՄՆ–ի հետ «խաղեր տվողներ»։
Սիրիայում և մյուս վայրերում տեղի ունեցող ողբերգությունները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած նոր աշխարհակարգն արդեն չկա։ Սիրիական օդային տարածքում ռուսական ռազմատիեզերական ուժերի հայտնվելն էլ իր հերթին ցույց տվեց, որ ձևավորվելու է նոր աշխարհակարգ։
Թե ինչպիսին կլինի այդ նոր աշխարհակարգը, ինչքան ժամանակում այն կձևավորվի, և ինչ գին դրա համար կվճարի մարդկությունը, գրեթե անհնար է կանխատեսել։
Հիմա մենք անցումային փուլում ենք։
ԱՄՆ–ը դեռ իներցիայով պահպանում է իր հեգեմոն դերն աշխարհում, բայց զգացվում է, որ սպասվող զարգացումների արդյունքում այլևս նախկին կարգավիճակը չի ունենալու։
Ռուսաստանը դեռ չի կարողացել դառնալ լիարժեքորեն ձևավորված հակակշիռ բևեռ, բայց կարողացել է մարտահրավեր նետել ամերիկյան մենաշնորհին։ Եթե տնտեսապես կարողանա դիմանալ, ապա նոր՝ բազմաբևեռ աշխարհակարգի ճարտարապետներից մեկը կդառնա։
ԵՄ–ն հոգով ամերիկացիների դեմ է, բայց առայժմ մարմնով տրված է Վաշինգտոնին և ձեռքերը վեր է տնկել թուրքական շանտաժների արդյունքում։ Եվրոպայի ապագայի վերաբերյալ իր գնահատականը տվել է Շպենգլերը։ Ավելացնելու բան չկա։
Չինաստանն իրեն «մեջ չի գցում» սիրիական ռազմական թատերաբեմ և շարունակում է կուտակել՝ ուշադիր հետևելով իրադարձությունների զարգացմանն ու սպասելով իր ժամին։
Իրանը շիական կենտրոն է ձևավորել ու պատրաստվում է երկարատև պայքարի։
Թուրքիան, օգտվելով ամերիկացիների ախմախությունից ու պարզունակությունից, եվրոպացիների փափկասունությունից և իսլամիստ ահաբեկիչների գործողություններից, փորձում է սուննիական աշխարհի առաջնորդը դառնալ և գնալ նեոօսմանիզմի կառուցման ճանապարհով։
Բոլոր այս կենտրոնները լուրջ ու համարյա անհաղթահարելի տարաձայնություններ ունեն։ Նոր աշխարհակարգը հենց այդ տարաձայնությունների համապատկերին է ձևավորվելու։
Մեզ՝ հայերիս համար շատ կարևոր է աշխարհի վերաբաժանման արդյունքում հարվածներ չստանալը և հնարավորության դեպքում օգտվելը։ Գլխավոր խնդիրը ՀՀ և ԼՂՀ անվտանգությունն է՝ ժամանակակից տնտեսության կառուցման, արդյունավետ գործող պետական ինստիտուտների և արժանապատիվ քաղաքացիների ինքնադրսևորման միջոցով։ Կարո՞ղ են արդյոք այս կոռումպացված և անգրագետ իշխանությունները մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել։ Կյանքը ցույց է տվել, որ ո՛չ, չեն կարող։
Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը ոչ թե խնդիրներ լուծող են, այլ խնդիրներ ստեղծող։ Պարզ է, որ նոր գաղափարներ և նոր թիմ են պետք։ Իսկ սա արդեն այլ խոսակցության թեմա է։
Բոլորը բոլորի դեմ

Կորյուն Մանուկյան