Հիշեցնենք, որ Հ. Հովհաննիսյանն այս ասել էր ի պատասխան ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն դիտարկման, թե հայ տղամարդը մազ չի ներկում։
Այսօր էլ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե հայ տղամարդը հինա կարո՞ղ է դնել, Հովհաննես Մարգարյանն ասել է.
-Ինձ համար անընդունելի է թե՛ հինա դնելը, թե՛ մազ ներկելը։ Կանա՛յք պետք է զբաղվեն դրանով։
Իսկ այն հարցին, թե արդյոք տղամարդիկ պե՞տք է մազեր կրակեն, և Հ. Հովհաննիսյանի այն խորհրդի վերաբերյալ, թե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ պետք է մազերին հինա դնի, Հ. Մարգարյանը պատասխանել է.
-Ես անմեղսունակների, 20-րոպեանոց ուղեղիկ ունեցող մարդկանց պատասխանելն այլևս գտնում եմ աննպատակահարմար,– այդպես էլ չասելով իր կարծիքը տղամարդկանց մազ կրակելու մասին։։
Հովհաննես Մարգարյանը մազերը հինա դնելուն էլ է դեմ
«7օր»-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ասել էր, թե ինքը մազերը ոչ թե ներկում է, այլ հինա է դնում՝ այն խառնելով բասմայի հետ։

7or.am